ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Առնվազն 15-ամյա փորձ. բավարարո՞ւմ է թեկնածուն սահմանադրական պահանջին
2019-04-16 15:02:42

Խորհրդարանը քննարկում է ՍԴ դատավորի ընտրության հարցը: Թափուր պաշտոնի համար հանրապետության նախագահն առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը: Արմեն Սարգսյանի ներկայացրած նախորդ թեկնածուն ՝ Վահե Գրիգորյանը, դեռևս հոկտեմբերին՝ նախորդ գուրմարման խորհրդարանում, բավարար կողմ ձայներ չէր ստացել:

Գոռ Հովհաննիսյանին հարց տալու համար հերթագրվել է 19 պատգամավոր: Հարցերի հիմնական մասը վերաբերել է մասնագիտական անհրաժեշտ փորձի պահանջին:

Ըստ Սահմանադրության 165-րդ հոդվածի՝ Սահմանադրական դատարանի դատավորը պետք է ունենա մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառություն:

«Իմ քայլի» պատգամավորները կարծում են, որ Գոռ Հովհաննիսյանի մասնագիտական փորձը սահմանադրական պահանջին չի բավարարում: Նիկոլայ Բաղդասարյանը վկայակոչել է ԱԺ պաշտոնական կայքէջում ներկայացված տվյալները, ըստ որոնց՝ թեկնածուն ունի ոչ թե 180, այլ 165 ամսվա աշխատանքային փորձ:

Ձեր ձեռքին հին տվյալներ են՝ ի պատասխան ասել է թեկնածուն և բացատրել.

«Ձեր բարձրացրած պրոբլեմն այն է, որ Սահմանադրության 165-րդ հոդվածը այլ կերպ ենք հասկանում: Դուք ուզում եք բոլոր թվերն իրար գումարել և 15 ստանալ, բայց ես այլ կերպ եմ հասկանում: Մասնագիտական փորձառությունը մասնագիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների և հմտությունների համադրությունն է, հետևաբար մարդն ինչքան շատ է աշխատել, այնքան ավելի փորձառու է: Քանի որ իմ ներկայացրած աշխատանքային պայմանագրերի հիման վրա իմ աշխատած ժամանակահատվածները գումարեիք, Դուք 15 կստանայիք նաև այդ դեպքում: Ես լրացուցիչ այլ փաստաթղթեր ներկայացրի, որ Դուք Ձեր պատկերացրած ձևով՝ իրար հետևից գումարելով, ստանաք 15: Անկախ նրանից՝ մենք ինչպես ենք մեկնաբանում՝ Սահմանադրության 165 հոդվածը, երկու դեպքում էլ ես բավարարում եմ 15 տարվա մասնագիտական փորձ ունենալու պահանջին»: