ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԱՄՆ կոնգրեսականները կայցելեն Հայաստան
2019-04-16 19:00:44

Ապրիլի 17-19-ը Հայաստան կայցելի ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակություն, որի կազմում են Դեյվիդ Փրայսը, Վերն Բուքանանը, Դինա Տիտուսը, Մայքլ Քոնավեյը, Գերրի Քոնոլին, Ադրիան Սմիթը, Բարբարա Լին և Թերրի Սյուելը:

ԱԺ-ից հայտնում են, որ պատվիրակությունը հանդիպումներ կունենա իշխանության գործադիր ճյուղի պաշտոնատար անձանց և Ազգային ժողովի պատգամավորների, ինչպես նաև լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նախատեսվում է նաև քննարկում Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների հետ, ինչպես նաև այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Սբ. Էջմիածին:

Պատվիրակության այցի նպատակն է Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) և Հայաստանի Ազգային ժողովի միջև համագործակցության հնարավոր ուղիների դիտարկումը:

Պատվիրակության անդամները Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի ԺԳՀ անդամներ են. ԺԳՀ նախագահն է կոնգրեսական Փրայսը, համանախագահը՝ կոնգրեսական Բուքանանը: