ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին
2019-04-16 19:17:43

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ։

«Հայաստանի եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ գալիք Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ:

Հայ և եզդի ժողովուրդները միասին են կերտել դարերի պատմություն ունեցող բարեկամությունը: Մենք միասին ենք անկախություն հռչակել և միասին ենք լծվել Հայաստանի Հանրապետության կառուցմանը, բանակի հզորացմանն ու սահմանների պաշտպանությանը: Միասին ենք շարունակում հաղթահարել դժվարությունները, կերտել հաղթանակներն ու ձեռքբերումները:

Այսօր էլ մենք միանում ենք ձեր տոնախմբությանը՝ ձեզ հետ կիսելով տոնական բերկրանքն ու ուրախությունը:

Թող այս Նոր տարին Հայաստանի եզդիների համար լինի խաղաղության, երջանկության և բարեկեցության տարի:

Մաղթում եմ ձեզ նորանոր հաջողություններ և ամենայն բարիք:

Շնորհավոր Չարշամա սարե սալե»,- ասված է նախագահի ուղերձում։