ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-04-17 10:17:20
  • «Ժողովուրդ». Պետք է ընդմիշտ մոռանալ փոփոխություն կատարելու մասին
  • «Առավոտ». Մեհրիբան Ալիեւայի ցեղասպանության քարոզը
  • «Ժամանակ». Ծառուկյանը չի նահանջում. ուր կհասնի Փաշինյանը
  • «Փաստ». «Եթե բոլորը մտածեն գնալու մասին, այս երկրում ո՞վ պետք է մնա»

Պետք է ընդմիշտ մոռանալ փոփոխություն կատարելու մասին

ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության ներկայացրած օրենսդրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում էր 18 տարեկան նորակոչիկներին ծառայության անցնելուց հետո անմիջապես չտանել առաջնագիծ, լուրջ դիմադրության արժանացավ խորհրդարանական մեծամասնության՝ «Իմ քայլը» խմբակցության կողմից: «Ժողովուրդ»-ը հատկանշական է համարում փաստը, որ ԲՀԿ-ի առաջ քաշած գաղափարին դեմ են նաեւ պրոֆեսիոնալ զինվորականները:

«Պետք է ընդմիշտ մոռանալ փոփոխություն կատարելու մասին: Անգամ կան երկրներ, որտեղ այդ շրջանը արագացվում է, եւ 45 օր պատրաստությունից հետո զինվորը գնում է մարտական խնդիր կատարելու»,- ասել է նա՝ հավելելով, որ մեզանում հստակ կանոնակարգված է, թե զինվորը որ փուլի համար ինչքան ժամանակ պետք է պատրաստվի: «Կա նախնական պատրաստության շրջան, կա հիմնական պատրաստության շրջան»,-ասել է Աղաբեկյանը:

Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար գեներալ Արթուր Աղաբեկյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում կտրականապես մերժելի է համարել այդ նախաձեռնությունը: «Պետք է ընդմիշտ մոռանալ փոփոխություն կատարելու մասին: Անգամ կան երկրներ, որտեղ այդ շրջանը արագացվում է, եւ 45 օր պատրաստությունից հետո զինվորը գնում է մարտական խնդիր կատարելու»,- ասել է նա՝ հավելելով, որ մեզանում հստակ կանոնակարգված է, թե զինվորը որ փուլի համար ինչքան ժամանակ պետք է պատրաստվի: «Կա նախնական պատրաստության շրջան, կա հիմնական պատրաստության շրջան»,-ասել է Աղաբեկյանը:

 Մեհրիբան Ալիեւայի ցեղասպանության քարոզը

«Առավոտ»-ը զրուցել է Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանի հետ: Սուր ընկալումների առիթ տվեց ապրիլյան պատերազմի երրորդ տարելիցի օրը Ադրբեջանի առաջին տիկնոջ արած հայտարարությունն այն մասին, որ հայկական բոլոր գյուղերում ադրբեջանական դրոշ պետք է լինի: Ի՞նչ տպավորություններ են առաջացնում այս զարգացումները հարցին նա պատասխանել է.

«Տպավորություննե՞ր… Ադրբեջանը ստեղծվել է հարյուր տարի առաջ հայության դեմ ցեղասպանության հենքի վրա ու դրվել է հենց ցեղասպանության ծիրի մեջ այդ ոճիրը շարունակական պահելու համար: Թե՝ Թուրքիայի, թե՝ Ադրբեջանի արտաքին պետական ռազմավարության առանցքը թուրքիզմի ճանապարհը կասեցնող հայության ոչնչացումն է: Թե՝ ցեղասպան Թուրքիան, թե՝ ցեղասպան Ադրբեջանը երբևէ չեն թաքցրել իրենց այդ ռազմավարությունը, և դրանց ներկայացուցիչները պարբերաբար այդ էլ բարձրաձայնում են: Հայկական պետականությունը մինչ օրս չի մշակել ու ձևակերպել այդ ցեղասպան միավորների հանդեպ ռազմավարություն, ինչը պետք է հենք ծառայի Հայկական խաղաղության ալգորիթմի ձևակերպման համար»:

Ծառուկյանը չի նահանջում. ուր կհասնի Փաշինյանը

«Ժամանակ»-ը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի նախօրեին արված հայտարարություններին, որով դժգոհել է տնտեսական քաղաքականությունից, և՛ ցեմենտի շուկայի շուրջ որոշումների առումով, և՛ ընդհանրապես, ասելով, որ հեղափոխությունից հետո շատերն էին պատրաստ վերադառնալ, բայց կանգ են առել ներգաղթ չկա, որովհետև չկա տնտեսական զարգացում, մի շարք հարցեր է ձրակերպել. ո՞րը կլինի կառավարություն-ԲՀԿ դիմակայության հաջորդ փուլը, տնտեսական այս փուլից կամ աստիճանից հետո: Արդյո՞ք բանը կհասնի սեփականության վերաբաշխման փուլի, թե՞ հասել, կամ հասնում է արդեն:

Թերթը հնարավոր է համարում, որ խոսքը ոչ թե վերաբաշխման մասին է, այլ տնտեսության մեջ կառուցվածքի փոփոխության, որն ըստ այդմ կարող է բերել դերակատարության փոփոխության:

«Իսկ ԲՀԿ դեպքում այդ հանգամանքը ունի առանձնահատուկ նշանակություն, որովհետև կուսակցությունը թավշյա հեղափոխությունից հետո այսպես ասած առաջատար շարքի քաղաքական միավորներից գործնականում միակն է, որի բազան հենց տնտեսական դերակատարումն էր, կապիտալը, ավելի կոնկրետ՝ մեկ մարդու ֆինանսատնտեսական կարողությունը, իհարկե՝ նաև որոշակիորեն խարիզման: Եթե տնտեսության դերակատարների, տեսակարար կշռի վերախմբավորում կամ շարժ է տեղի ունենում, այսինքն՝ սեփականությունը որպես այդպիսին, նոմինալ առումով չի վերաբաշխում և մնում է նույնը, բայց փոխվում է տնտեսական զարգացումներում դրա դերի, նշանակության տիրույթը, ապա դա էապես կարող է ազդել ԲՀԿ քաղաքական կարողությունների վրա, որոնք առանց այդ էլ թավշյա հեղափոխությունից հետո ունեցել են շոշափելի, ահռելի նվազում»,-գրում է «Ժամանակ»-ը:

Ըստ թերթի՝ հենց այստեղ է ներկայիս գործընթացի շարժառիթային հիմքը և Բարգավաճ Հայաստանը փորձում է քաղել առավելագույնը, քանի դեռ առկա է տնտեսական գործընթացներում կուսակցության առաջնորդի շոշափելի դերակատարումը՝ որպես խոշոր գործատու, որի խնդիրները կարող են խնդիր դառնալ նաև մի քանի հազար աշխատողի, կամ մի քանի տասնյակ հազար մարդու՝ նաև ընտանիքի անդամների համար:

«Մյուս կողմից, վարչապետ Փաշինյանը հազիվ թե հաշվարկած չլինի այդ ամենը՝ որպես ռիսկեր, և ըստ այդմ տնտեսական կառուցվածքի և հարաբերակցության փոփոխությանն ուղղված համակարգային քայլերը չունեն այլընտրանք, թե տնտեսական, ու թերևս նաև քաղաքական իմաստով, որովհետև Հայաստանում քաղաքական արդիականացման որևէ հեռանկարի մասին խոսել հնարավոր չի լինի, եթե խոշոր գործատուները նաև քաղաքական անմիջական դերակատարներ են, ընդ որում նախկին համակարգի հետ բազմաթիվ թելային աղերսներ ունեցող անկախ՝ անուն ազգանուններից»,- կարծում է թերթը:

«Եթե բոլորը մտածեն գնալու մասին, այս երկրում ո՞վ պետք է մնա»

«Փաստ»-ը զրուցել է գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանի հետ: Նա մեծագույն չարիքներից է համարում մեր երկրի համար արտագաղթը: Պետք է մնալ երկրում, մասնակից դառնալ երկրի կառուցմանը.

«Առաջին հերթին գնացողի «ոտքը պետք է կտրվի», որ նա չգնա երկրից: Պետք է մնա Հայաստանում, մասնակից դառնա այս երկրի կառուցմանը: Եթե բոլորը մտածեն գնալու մասին, այս երկրում ո՞վ պետք է մնա: Է, թողնենք գնանք, ինչո՞ւ ենք սրա-նրա հետ պատերազմ ու կռիվ սարքում»:

Կարծում է, որ կուսակցական համակարգով երկիրը կառավարելը սպառել է իրեն. «Մեր նման փոքր պետությունը կառավարման իր համակարգը պետք է ունենա: Պառլամենտարիզմը բերում է նրան, որ արդյունքում մոռանում են երկիրն էլ, ազգն էլ, և ամեն մեկն ընկնում է իր շահերի հետևից: Ես չեմ հավատում, որ մարդը, ում վիճակվել է պատմական շրջանում երկրի համար կարևոր գործ անել, դա չի անի: Չեմ ուզում դրան հավատալ: Իհարկե, չարախոսողներ ու խանգարողներ էլ կան: Փոխանակ ամեն մեկս մի ծառ տնկի, ասում ենք՝ այդքան ծառը սխալ է տնկած, հանում ենք, դեն նետում: «Թաթալաբազությունը» կերել է մեր երկիրը»: