ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ճանապարհաշինական խնդիրներ. թերացել են, թե՛ պատվիրատուն, թե՛ կատարողը
2019-04-17 11:20:18

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ճանապարհաշինության թեմայով, քաղաքաշինության կոմիտեի, տեղական իշխանությունների շինարարների ու ծառայություններ մատուցող ենթակառուցվածքների ներկայացուցիչների մասնակցությամբ հերթական քննարկումն է անցկացվել Գյումրիում։

Փողոցաշինական աշխատանքներում գլխավորը կոմունիկացիոն խնդիրներն են, ինչին հետևում է շինաշխատանքների որակի վերահսկողության խնդիրը, պատահել է փողոցներին շարված բազալտը չի համապատասխանել չափորոշիչներին, աշխատանքը չեն ընդունել, չեն վճարել։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը նախազգուշացրել է նախագծողներին, շինարարներին և փորձաքննություն անցկացնող ընկերություններին, լիցենզավորման խնդիրն այլևս քաղաքաշինության խոշորացույցի տակ է և շատ ընկերություններ ու շինարարներ կարող են հայտնվել սև ցուցակում։

0:00
0:00