ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մխիթարյանը կստանա ՈւԵՖԱ-ի աջակցությունը Բաքու մեկնելու հարցում
2019-04-17 12:11:31

ՈւԵՖԱ-ն լիովին կաջակցի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Ադրբեջանի վիզա ստանալու հարցում, եթե լոնդոնյան ակումբը դուրս գա Եվրոպա լիգայի այս խաղարկության եզրափակիչ: Վճռորոշ հանդիպումը պետք է կայանա Բաքվում մայիսի 28-ին՝ հայտնում է ESPN FC-ը:

Լրատվամիջոցը նշում է, որ Մխիթարյանը անցյալ տարվա հոկտեմբերին «Արսենալի» կազմում չի մեկնել Բաքու՝ «Ղարաբաղի» հետ խաղին, ինչպես նաև 2015 թվականին Դորտմունդի «Բորուսիայի» կազմում չի մասնակցել «Գաբալայի» հետ մրցավեճին, քանի որ Ադրբեջանը մերժում է Հայաստանի քաղաքացիների մուտքն իր երկիր:

ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչը ESPN-ին տեղեկացրել է, որ կառույցն այս հարցում կարող է աջակցել հայ ֆուտբոլիստին.

«ՈւԵՖԱ-ի համար դա նորմալ գործընթաց է՝ ուղարկել նամակներ ակումբներին, ասոցիացիաներին կամ դեսպանատներին ֆուտբոլիստներին վիզա տրամադրելու համար, և թույլատրել նրանց հանդես գալու ՈւԵՖԱ-ի մրցաշարերում»,- ասել է ՈւԵՖԱ-ի աշխատակիցը ESPN-ի հետ զրույցում:

«Արսենալը» Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ է հասել: Այս փուլի առաջին խաղում ակումբը սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթել է «Նապոլիին»: Պատասխան խաղը կկայանա ապրիլի 18-ին: