ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Ահաբեկիչներին հեռացրեք մեր սահմաններից». թուրք նախարարը դիմել է ԱՄՆ-ին
2019-04-17 13:26:58

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ԱՄՆ-ում հանդիպել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանի հետ։

Թուրքիայի պաշտպանության նախարարությանը հղում անելով՝ Ermenihaber-ը հայտնում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են թուրք-ամերիկյան հարաբերությունների առանցքային հարցերը, այդ թվում համագործակցությունը պաշտպանական ոլորտում։

Նաև քննարկվել է ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարագերի և ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչների հարցը: Աքարն ամերիկյան կողմին հայտնել է այդ հարցում Թուրքիայի ունեցած դիրքորոշման մասին։

Կողմերը խոսել են նաև Սիրիայի վերջին զարգացումների և առհասարակ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի մասին։

Հանդիպման ժամանակ Աքարը, անդրադառնալով Սիրիայի հյուսիսային հատվածի մի մասը վերահսկող քրդական ուժերի հարցին, ԱՄՆ-ից պահանջել է, որ նրանք այդ տարածքներից հեռանան։ Աքարի պնդմամբ՝ քրդական ուժերը վերջին ժամանակներս հաճախակի են թիրախի տակ առնում Թուրքիայի սահմանամերձ շրջանները։

«Ահաբեկիչներին հեռացրեք մեր սահմաններից»,-ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:

Թուրքիան Սիրիայի քուրդ զինյալներին համարում է ահաբեկիչներ, մինչդեռ Վաշինգտոնը քրդական ուժերի հետ երբեմն համագործակցում է Սիրիայում գործող ծայրահեղական ուժերի դեմ պայքարում:

Վերջին շրջանում թուրք-ամերիկյան հարաբերությունները սրվել են՝ պայմանավորված է Թուրքիայի կողմից ռուսական ՀՕՊ համակարգերի ձեռքբերման մտադրության հետ։ Վաշինգտոնը բազմիցս զգուշացրել է Անկարային, թե այդ գործարքն ինչպիսի բացասական հետևանքներ կունենա Թուրքիայի համար։