ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Պորոշենկո-Զելինսկի բանավեճը կկայանա
2019-04-17 15:30:47

Ուկրաինայի գործող նախագահ և նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոյի շտաբից հայտարարել են , որ համաձայն են  նախագահի թեկնածու Վլադիմիր Զելինսկու հետ բանավիճել «Օլիմպիյսկի» մարզադաշտում, այս ուրբաթ օրը` ժամը 19:00-ին:

«Բանավեճը կմեկնարկի ժ. 19:00-ին: Մարզադաշտի մուտքի դռները կբացվեն ժ. 16:30-ից: Մուտքը հնարավոր է լինելու կա´մ ըստ ցուցակի, կա´մ անձնագրով»,- գրել է Պորոշենկոն իր ֆեյսբուքյան էջում:

Բանավեճը դիտել ցանկացողները պետք է լրացնեն համապատասխան գրանցման թերթիկ: Նշվում է, որ Պորոշենկոյի նահանգային աջակիցների համար կտրամադրվեն փոխադրամիջոցներ մարզադաշտ հասնելու համար:

Միևնույն ժամանակ, Զելինսկու շտաբից հայտնել են, որ բանավեճը դիտելու համար մարզադաշտում ամրագրել են արդեն 12 հազար տեղ: