ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
2019-04-17 16:00:37

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 18-20-ը կգտնվի Սանկտ Պետերբուրգում՝ մասնակցելու ԱՊՀ ՄԽՎ խորհրդի և ԱՊՀ ՄԽՎ 49-րդ լիագումար նիստերին, քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության, պաշտպանության և անվտանգության, իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նիստերին, ինչպես նաև միջազգային ահաբեկչության հակազդման խնդիրներին վերաբերող համաժողովին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, այցի ընթացքում նախատեսվում են ԱԺ նախագահի ինչպես երկկողմ հանդիպումներ իր գործընկերների, այնպես էլ հանդիպում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման,  գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Վարազդատ Կարապետյանը, ԱԺ պատգամավորներ Գոռ Գևորգյանը և Անուշ Բեղլոյանը: