ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Գլեդիս Բերեջիկլյանը Սիդնեյում ելույթ կունենա Հայոց ցեղասպանության տարելիցի հիշատակի երեկոյին
2019-04-17 16:15:53

Ավստրալական Նոր Հարավային Ուելսի նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի օրը, ելույթ կունենա հայերի եւ Օսմանյան կայսրության քրսիստոնյա մյուս փոքրամասնությունների ցեղասպանության զոհերի հիշատակի երեկոյում։

«Մեզ համար մեծ պատիվ է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկոն կնշվի վարչապետի ներկայությամբ»,- ասել է Ավստրալիայի հայ ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը։

Միջոցառմանը, որը կազմակերպել է Ցեղասպանության զոհերի հիշատակի ավստրալական կոմիտեն, հանդես կգա Ցեղասպանության հետազոտությունների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, դոկտոր Մելանի Օ՛Բրայանը։