ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մեկ տարվա մեջ լուծվել է այնքան հարց, որ 30 տարի չէր լուծվել. Փաշինյան
2019-04-17 19:50:11

«Հայաստանում էնքան հարց կա կուտակված, չէ՞։ Բա մեկ էլ, որ ասում են՝ էս մի տարի է անցել, բա էս հարցերը ինչի՞ չեն լուծվել։ Էս մի տարվա մեջ էնքան հարցեր են լուծվել, որ ոչ միայն 30 տարի չէր լուծվել, այլև ոչ մեկ հույս չուներ, որ դրանք երբևէ կլուծվեն»,- այսօր Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով  կառավարության լիազորություններին, սուպերվարչապետությանը և այլ հարցերի:

Ըստ վարչապետի՝ իրենք իշխանություն պահելու, ամեն ինչ ինքնուրույն որոշելու մոլուցք չունեն, ինչի վկայությունն են Ազգային ժողովի հայեցողությանը թողնված մի շարք կարևոր օրենսդրական նախագծերը։

Վարչապետը օրինակ բերեց նաև պատգամավորներից Սերգեյ Բագրատյանի հետ երկխոսությունը, որի արդյունքում ընդամենը րոպեների ընթացքում որոշվեց ընդդիմության համար տեղեր սահմանել պետական անկախ հանձնաժողովներում։ Փաշինյանի խոսքով՝ նախկինում այդպիսի բան անհնար էր։

Հարցուպատասխանի ընթացքում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ ընդդիմադիր լինելու ընթացքում նա հաճախ էր հայտարարում, որ ընդդիմությունը չունի իշխանությանը վերահսկելու լծակներ:

Ապա նկատեց՝ հիմա, երբ ՏՄՊՊՀ և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շուտով նաև Հաշվեքննիչ հանձնաժողովը պետք է ներկայացվեն նոր կադրերով, նոր մարդկանցով, արդյո՞ք, վարչապետի մոտ մնացել է այն համոզմունքը, որ պետք է ընդդիմությունը վերահսկի իշխանությանը:

Հարցին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց ԲՀԿ և ԼՀԿ խմբակցություններին առաջադրել թեկնածուներ՝ ՏՄՊՊՀ և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ընդգրկվելու համար. «Մենք դեռևս թեկնածու չունենք, որևէ որոշում չունենք: Եթե նման գաղափարներ ունեք, կիսվեք մեզ հետ, մենք հաճույքով ընդառաջ կգնանք»: