ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ալավերդին սպասում է նոյեմբերի 23-ին
2018-11-19 18:43:15

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հոկտեմբերի 18-ից  փակված  Ալավերդու պղնձաձուլարանն այս պահին էլ  չի աշխատում, «Ռադիոլուրին»  փոխանցել է գործարանի արդեն նախկին աշխատակից Արմեն Կիրակոսյանը։ Նրանք այսօր հերթական անգամ հավաքվել էին՝  իրենց հետագա անելիքները որոշելու համար:  

Շատերը երկրից դուրս են գալիս, մի մասն էլ երեխաներին են մանկապարտեզներից հանում՝  վճարունակ չլինելու պատճառով՝ «Ռադիոլուրին» Ալավերդու պղնձաձուլարանի փակվելուց հետո մանրամասներ է փոխանցում գործարանի աշխատակից Արմեն Կիրակոսյանը:

«Շատ բարդ իրավիճակ է, այսօր մի իրավիճա է, երբ մարդիկ խանութներից ժողովրդի լեզվով ասած նիսյա են վերցրել: Հիմա էդ մարդկանց ոչ մի բան չեն տալիս»:

Կիրակոսյանն ընդգծեց՝ գործարանն այս պահին չի աշխատում: Առավոտյան նրանք ահա թե ինչ են տեղեկացել. «Նորից բանակցություններ են ընթանում: Կառավարությունը շահագրգռված է, որ այսքան մարդ գործազուրկ չմնա: Այսօր տեղեկություն ենք ստացել, որ ամսի 23-ին հնարավոր է իմանանք բանակցությունների արդյունքի մասին»:

Ալավերդիում քննարկում են պղնձաձուլարանի հետագա ճակատագիրը

«Վալլեքս Գրուպ» ընկերության սեփականատեր Վալերի Մեջլումյանն ու փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը բազմիցս են հանդիպել, քննարկել ստեղծված իրավիճակը: Օրերս խնդրին խորհրդարանում նույնպես անդրադարձավ Տիգրան Ավինյանը: Հայտարարեց՝ վաղ, թե ուշ պղնձաձուլարանը փակվելու է:

Փակվելուն համատեղ նաև ներդրումային ծրագրեր են քննարկվում՝ ասաց Ավինյանը:

Ալավերդու պղնձաձուլարանը պե՞տք է աշխատի, թե՞ ոչ. հարցի պատասխանը «Ռադիոլուրը» փնտրել է Ալավերդիում

«Կառավարության կողմից վերջնական փակման պարտադրանք չկա»: Գործարանի հետագա ճակատագիրը որոշելիս շատ հաճախ քննարկվում էր գործարանի փոխարեն տուրիզմը զարգացնելու հեռանկարը: Գործարանի նախկին աշխատակիցները կարծում են, որ տուրիզմով  հնարավոր չէ զարգացում ապահովել: