ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-04-18 09:45:59
  • «Ժողովուրդ». Կառավարությունը չի տալիս ամենակարևոր պատասխանը
  • «Առավոտ». Վտանգավորը ճահիճն է
  • «Փաստ». Արայիկ Հարությունյանը՝ ՔՊԿ նախագա՞հ
  • «Ժամանակ».Մենաշնորհ

Կառավարությունը չի տալիս ամենակարևոր պատասխանը

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագիծը, որ ենթադրում է պետական ապարատի կրճատում, երեկ խորհրդարանում բավական թեժ քննարկումների առարկա էր դարձել:

«Ժողովուրդ»-ը գրում է, որ բոլորի մտահոգությունները եղել են աշխատատեղերի կրճատման եւ նաեւ այն գումարների շուրջ, որոնք տնտեսվելու են այդ ամենի արդյունքում: Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները պնդել են, որ կառավարությունը չի ներկայացրել կոնկրետ թվեր, թե օպտիմալացումների հետեւանքով քանի հոգի է կրճատվելու, որքան գումար է տնտեսվելու: Իշխանություններն էլ վստահեցրել են, որ կրճատումները միանգամից չեն արվելու:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ վերամիավորման ենթակա նախարարություններից Գյուղատնտեսության նախարարությունում կա 130 հաստիք, Մշակույթի նախարարությունում՝ 110 հաստիք, Սփյուռքի նախարարությունում՝ 80 հաստիք, նույնքան հաստիք էլ` Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում: Ու նախապես կրճատվում է 78 հոգի՝ փոխնախարարներ, վարչությունների պետեր, այնուհետեւ բաժինները միավորվելու են, որից հետո աշխատակիցների աշխատանքը գնահատվելու է բալային համակարգով, ու այդ ժամանակ կլինեն բուն կրճատումները:

Վտանգավորը ճահիճն է

«Առավոտ»-ի դիտարկումներով ներկայիս հասարակական-քաղաքական բառապաշարում ամենահաճախ կիրառվող բառերից են «զոմբին» եւ «սաբոտաժը»:

«Զոմբի» բառը, որ արդի հայկական իմաստը խիստ տարբերվում է «հոլիվուդյան» ընկալումից, ինչպես թերթն է գրում, սկսել է կիրառվել 2008 թվականից: Այդպես էին կոչում Տեր-Պետրոսյանի ֆանատներին, որոնք մնացած բոլոր քաղաքացիներից պահանջում էին իրականությունն ընկալել եւ բնութագրել ճիշտ այնպես եւ ճիշտ այն բառերով, ինչպես իրենք են ընկալում եւ բնութագրում: Հիմա «Զոմբի» բառը օգտագործում են ներկայիս իշխանության ընդդիմախոսները:

«Սաբոտաժնիկի» կերպարը, հակառակը՝ կերտում են իշխանությունները եւ նրանց կողմնակիցները: Ըստ այդմ, դրանք այն մարդիկ են, հիմնականում պետական ծառայողներ, որոնք անօրինական եկամուտներ ունեին նախորդ իշխանության ժամանակ (օրինակ, կաշառք էին վերցնում), իսկ հիմա այդ ամենից զրկվել են, դժգոհ են այդ հանգամանքից եւ հիմա միտումնավոր վատ են աշխատում:

Թերթը հարկ է համարում նշել, որ մեզանում գոյություն ունեն ե՛ւ «զոմբիներ» (ընդդիմության ընկալմամբ), ե՛ւ «սաբոտաժնիկներ» (իշխանության ընկալմամբ): Բայց առավել կարեւորում է հանգամանքը, որ այդ երկու կատեգորիաները չեն, որ ամենամեծ վտանգն են ներկայացնում մեր պետության համար:

«Ամենավտանգավորը ճահիճն է՝ կրավորական, անգործունյա մարդիկ, որոնք ոչ մի բան չեն ձեռնարկում, բայց միշտ իշխանությունից ինչ-որ բան են սպասում եւ մշտապես փնթփնթում են, բողոքում, տնտնջում: Հիմա էլ նրանց «լեյտմոտիվն» է դարձել՝ «Է~հ, Նիկոլն էլ էս երկիրը չդզեց» հոգոցը: Եթե ուզում եք իմանալ, ամենամեծ «զոմբիությունն» ու «սաբոտաժը» նման մտածելակերպն է»,-գրում է «Առավոտ»-ը:

Արայիկ Հարությունյանը՝ ՔՊԿ նախագա՞հ

«Փաստ»-ը հիշեցնում է, որ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, որը նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է, վերջերս հայտարարել էր, որ պատրաստվում է հրաժարվել ՔՊԿ վարչության նախագահի պաշտոնից՝ ԵԿՄ-ն չքաղաքականացնելու ցանկությամբ: Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հայտնել է, որ չի պատրաստվում ստանձնել կուսակցության նախագահությունը:

«Ասում են՝ երբեք մի ասա երբեք: Եթե նկատել եք, ՔՊ-ի ստեղծման օրվանից ես երբեք վարչության նախագահի թեկնածու չեմ եղել: Հույս ունեմ, որ չեմ էլ լինի: Կարծում եմ, որ մեր կուսակցության մեջ տասնյակ մարդիկ կան, որոնք արժանի են այդ կարգավիճակին»,-ասել էր վարչապետը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս պահին, որպես ՔՊ վարչության նախագահի ամենահավանական թեկնածու, շրջանառվում է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի անունը:

«Ժամանակ». Մենաշնորհ

«Ժամանակ» թերթը գրում է. «Դեռևս հունվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ պատասխանելով հարցին, թե ինչու Հայաստանում ավիատոմսերը ավելի թանկ են, քան հարևան Վրաստանում, հայտարարեց, որ խնդիր կա ավիավառելիքի մատակարարման հետ, և հնարավոր է՝ այդ ոլորտում գոյություն ունի մենաշնորհ, որը իրենք պետք է պարզեն:

Անցել է երեք ամիս, և ըստ ոլորտի մասնագետների՝ այս ընթացքում ոչինչ չի փոխվել, գները շարունակում են մնալ կայուն բարձր: Հնարավոր է, որ իշխանությունը այդպես էլ չի կարողանում գտնել, թե ով է մենաշնորհի տերը, որպեսզի ազատականացնի շուկան»: