Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Դավիթ Սանասարյանը պնդում է՝ շարունակելու է պայքարել կոռուպցիայի դեմ
2019-04-18 17:20:45

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Գերեզմանում էլ լինեմ՝ պայքարելու եմ կոռուպցիայի դեմ»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

Նա հայտարարել է, որ վստահում է Հայաստանի վարչապետին: Ավելին, բացառել է, որ կարող է երբևէ որևէ կոռուպցիայի մեջ լինել:  Իր տեղաշարժի իրավունքը սահմանափակված է, թե ոչ հարցին էլ չի պատասխանել՝  նախաքննական գաղտնիք է պատճառաբանությամբ:  

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հերթական անգամ պնդում է՝ շարունակելու է պայքարել կոռուպցիայի դեմ:

Սանասարյանը, սակայն, հրաժարվեց խոսել իր նկատմամբ հարուցված քրեական գործի մանրամասների մասին՝ հավելելով, որ ունի նման պարտավորություն:

«Ես, բնականաբար, համաձայն չեմ դրա հետ ու վիճարկելու եմ համապատասխան իրավական ընթացակարգով: Կարգավիճակի վերաբերյալ հարցերը տվեք ԱԱԾ-ին: Այո, ես հարցաքննվել եմ, առերեսվել եմ, ասել եմ այն, ինչ ինձ հայտնի է»:

Հավելեց նաև՝ չի կարող հայտնել, թե ով ինչ ցուցմունք է տվել իր դեմ: Մի բան, սակայն, կարող է ասել. «Կարող եմ ասել, որ որևէ կառույց չի կարող ինձ որևէ կոռուպցիոն երևույթի հետ կապել, քանի որ ես մերժում եմ ցանկացած կոռուպցիոն երևույթ: Ինձ հեգնողներին էլ ասեմ, որ գերեզմանում էլ լինեմ՝ պայքարելու եմ կոռուպցիայի դեմ»:

Սանասարյանը հայտարարեց՝ վստահում է Հայաստանի վարչապետին, որևէ մեկը չի կարող իրեն հանել կառավարության ղեկավարի դեմ: Ավելին, հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, փոխանցել իր մտահոգությունները:

Սանասարյանի փոխանցմամբ,  հեմոդիալեզի ծրագրում խախտվել են գնումների մասին օրենքի դրույթները՝ ընդգծում է Դավիթ Սանասարյանը:

«Գնումներ արվել են կոնկրետ կազմակերպությունների համար»:

Պետական վերահսկողական ծառայության պետի պնդմամբ, իրենք կարող են ստուգումներ կատարել ցանկացած վայրում: Համայնքների միության նախագահ  Էմին Երիցյանը հղում անելով օրենքին մատնանշում է այն դրույթները, որոնց համաձայն, նույն ծառայությունը կարող է ստուգումներ կատարել համայնքներում:

Պետական վերահսկողական ծառայությունը 2 մլրդ դրամի չարաշահումներ է հայտնաբերել Արմավիրի ու Էջմիածնի ՋՕ-երում: Երկուսի մոտ էլ հայտնաբերվել են ավելի քան 1 միլիարդ դրամի խախտումներ։ Կատարվել են ուսումնասիրություններ 2014-2018 թվականների վերաբերյալ։ Երկուսի մասով վերականգնման է ենթակա ավելի քան 2 միլիարդ դրամի գումար»,-եզրափակեց Դավիթ Սանասարյանը:

0:00
0:00