Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Փաշինյանն ու Ծառուկյանը քննարկել են «ցեմենտի օրինագիծ»-ը
2019-04-18 18:14:21

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Այսպես ասած, «ցեմենտի օրինագծի» շուրջ քննարկումները չեն մարում: Այսօր հարցի վերաբերյալ քննարկում է կազմակերպել Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը՝ նպատակ ունենալով ներկայացնելու բոլոր շահագրգիռ կողմերի տեսակետները, այդ թվում՝ ցեմենտ սպառող կառուցապատողների:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «ԱրարատՑեմենտի» շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցեր քննարկվել են նաեւ Փաշինյան-Ծառուկյան այսօրվա հանդիպման ժամանակ: Վարչապետի խոսնակը հայտնել է միայն, որ կառուցողական-բարեկամական զրույց է եղել:

Ցեմենտի օրինագծի շուրջ ստեղծված իրավիճակին անդրադառնալով՝ Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Մարինե Առաքելյանը մտահոգություն հայտնեց, որ ցեմենտի գների հնարավոր բարձրացումը բացասաբար կանդրադառնա տնտեսության հետագա զարգացման վրա:

Նախագծով կառավարությունն առաջարկում է 22 հազար դրամով ավելացնել ներկրվող ցեմենտի պետական տուրքը, կիրառել նաեւ 200 դոլարի չափով վերահսկիչ-կողմնորոշիչ  գին՝ պնդելով, որ դա բխում է տեղական արտադրողների շահերի պաշտպանությունից:

Տեղական ցեմենտ արտադրողները, սակայն, կարծում են, որ եթե ներկրվող ցեմենտի համար բարձրացվում է պետական տուրքը, սակայն, նույն կերպ չի ավելացվում ներկրվող «կլինքեր» կոչվող հումքի պետական տուրքը, որը, ըստ էության, պատրաստի ցեմենտի 90 տոկոսն է, ապա՝ նման ձեւով օրենքի ընդունումը հարվածելու է հենց տեղական ցեմենտ արտադրողին: 

Ներկրող ընկերություններից մեկի ներկայացուցիչ Արամ Խաչատրյանը, մինչդեռ, ասաց, թե Իրանից ներկրվող ցեմենտն ավելի որակով է եւ 20 տոկոսով ավելի թանկ է վաճառվում, իսկ տեղական արտադրողների ներկայացրած թվերը իրականությանը չեն համապատասխանում:        

Հետեւաբար, ներկրողների հորդորն է՝ որոշում կայացնելուց առաջ ավելի խորը ուսումնասիրություններ կատարել եւ հաշվի առնել բոլոր կողմերի շահերը: Այս շուկայում շահեր ունեն նաեւ կառուցապատող ընկերությունները: Նրանցից մեկի ներկայացուցիչ Վահե Պետրոսյանը նկատեց, որ հենց կառուցապատողներն են այս նախագծի թիրախում:

Մեկ այլ կառուցապատողի ներկայացուցիչ Կարեն Գասպարյանը խնդրի մասին խոսեց եւ իրավական եւ տնտեսական տեսանկյուններից.

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության արդյունաբերական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանն ասաց, որ օրինագիծը դեռ քննարկման փուլում է, ապա նաեւ տեղեկացրեց.

Այսօր ավելի ուշ հայտնի դարձավ, որ կառավարությունում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է նաեւ «ԱրարատՑեմենտի» հարցը:

«Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ունեցող բոլոր հարցերը: Կառուցողական բարեկամական զրույց է եղել»,-հանդիպման մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

0:00
0:00