ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Գարեգին Բաղրամյանն ընտրվեց ՀԾԿՀ նախագահ
2019-04-18 19:22:14

ՀՀ ազգային ժողովում ավարտվեց ՀԾԿՀ նախագահի ընտրության քվեարկությունը: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները. ՀԾԿՀ նշանակման համար առաջադրված էր Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը: ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 106-ը:

Հովակիմյանը հայտնեց, որ քվեատուփում եղել է 106 քվեաթերթիկ, որոնցից անվավեր էր մեկը: Ձայների 85 կողմ, 20 դեմ հարաբերակցությամբ Բաղրամյանն ընտրվեց ՀԾԿՀ նախագահի պաշտոնում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ԱԺ-ում պատգամավորները քննարկել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նոր նախագահի ընտրության հարցը: Այս պաշտոնը 2003 թվականից զբաղեցրել է Ռոբերտ Նազարյանը:

Վարչապետն այդ պաշտոնում առաջադրել էր Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը: