ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Պետդուման դիտորդներ կուղարկի Հայաստան
2018-11-19 22:00:38

Ռուսաստանի Պետդումայի չորս խմբակցություններից պատգամավորները դեկտեմբերի սկզբին կժամանեն Հայաստան՝ հետևելու խորհրդարանական ընտրություններին: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին ասել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:

«Պետդումայի պատվիրակություն կմեկնի, կլինեն բոլոր խմբակցությունները»,- հայարարել է նա: Ռիա նովոստիի աղբյուրի հաղորդմամբ, պատվիրակությունը կղեկավարի հենց Լեոնիդ Կալաշնիկով։

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու է դեկտեմբերի 9-ին, մասնակցելու է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն, 2 դաշինք։