Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-04-19 09:56:37
  • «Փաստ». Ի՞նչ է ակնարկում Լավրովը.Վաշինգտոնի պատասխանը չուշացավ
  • «Առավոտ». «ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը պետք է գան խորհրդարան եւ հաշվետվություն ներկայացնեն»
  • «Ժողովուրդ». Ասում են` թանկացնելու են անշարժ գույքը
  • «Իրատես». Ասում են…
  • «Ժամանակ». Անաղմուկ

Ի՞նչ է ակնարկում Լավրովը.Վաշինգտոնի պատասխանը չուշացավ

Մոսկվայում ապրիլի 15-ին տեղի ունեցած Զոհրաբ Մնացականյան-Էլմար Մամեդյարով հանդիպումից հետո կարգավորման գործընթացում որոշակի զարգացումներ են ընթանում, որոնց համար «Փաստ» օրաթերթն առնվազն պարազաբանումների, հստակեցումների անհրաժեշտություն է տեսնում։

Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաստատել է Մամեդյարովի ավելի վաղ արած հայտարարությունն այն մասին, որ ղարաբաղյան բանակցությունների սեղանին այսօր 2016 թվականի` ռուսական կողմի առաջարկություններն են: Ադրբեջանի արտգործնախարարը ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած եռակողմ բանակցություններից հետո հայտարարել է, թե քննարկում են 2016 թվականի առաջարկությունները: «Ես այստեղ հավելելու բան չունեմ», - Մոսկվայում Սերբիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ադրբեջանցի լրագրողի հարցին պատասխանելիս ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հավելելով, որ այս առաջարկությունների մանրամասները գաղտնի են:

Ըստ թերթի՝ Լավրովի հայտարարությունն ուշագրավ է առնվազն պատճառով, որ դա հակասության մեջ է մտնում հայկական կողմի այն պնդումների հետ, թե ներկա փուլում բովանդակային բանակցություններ տեղի չեն ունենում, մյուս կողմից՝ այսպես կոչված, «Լավրովի պլանը» որևէ աղերս չունի այն օրակարգի հետ, որի հիմքում Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում ունեցած ելույթի հայտնի թեզերն են։

Թերթը կարծում եմ, որ այս հարցում կարևոր են Հայաստանի ԱԳՆ պարզաբանումները, մանավանդ, որ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները նույնպես որոշակի մտահոգություններ են հայտնել կարգավորման գործընթացում նկատվող որոշակի զարգացումների վերաբերյալ։

«Փաստ»-ը նկատելի է համարում Արևմուտք-Ռուսաստան գլոբալ հակադրության որոշակի բացասական ազդեցությունը նաև համանախագահության արդյունավետ աշխատանքի վրա։

«Նկատելի է, որ ԼՂ կարգավորման գործընթացում որոշակի մրցակցություն կա Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև։ Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին առաջարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հերթական հանդիպումը Վաշինգտոնում անցկացնել: Սա ակնհայտորեն Վաշինգտոնի պատասխանն է՝ «Լավրովի պլանն» ակտիվացնելու Մոսկվայի ջանքերին»,-գրում է թերթը։

«Նկատելի է, որ ԼՂ կարգավորման գործընթացում որոշակի մրցակցություն կա Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև։ Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին առաջարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հերթական հանդիպումը Վաշինգտոնում անցկացնել: Սա ակնհայտորեն Վաշինգտոնի պատասխանն է՝ «Լավրովի պլանն» ակտիվացնելու Մոսկվայի ջանքերին»,-գրում է թերթը։

«ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը պետք է գան խորհրդարան եւ հաշվետվություն ներկայացնեն»

«Առավոտ»-ը զրուցել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանի հետ:

Իշխանության դիրքերից Հովհաննես Սահակյանը նախկինում կողմ էր արտահայտվում ԱԱԾ-ի եւ Ոստիկանության՝ վարչապետի վերահսկողության տակ լինելու տարբերակին: «Առավոտ»-ը հետաքրքրվել է՝ այժմ, երբ այլ մարդիկ են հագել իրենց «կարած կոստյումը», իր մոտեցումներում փոփոխություններ եղե՞լ են, թե՞ անկախ օրվա իշխանությունից, համոզված է, որ այդ մոդելը արդյունավետ կգործի:

Հովհաննես Սահակյանը պատասխանել է. « Իմ կարծիքով, մի տեսակ շատ անկախ լինելն էլ ճիշտ չէ, ուղղակի, պետք է հաշվետվողականությունը հնարավոր լինի ապահովել, որովհետեւ խորհրդարանական կառավարման համակարգում, այդ կառույցները պետք է «հաշիվ տան» իրենց գործողությունների համար: Այս դեպքում, նշանակում է, որ ունեն Նիկոլ Փաշինյան վարչապետ-ղեկավար, որի հետ եթե իրենց հարաբերությունները կարողանան կարգավորել՝ ամեն ինչ նորմալ կլինի: Ես միշտ եմ այն սկզբունքին եղել՝ ուժային կառույցների գործողություններն ու գործունեությունը հրապարակային քննարկման ենթակա չեն, քանի որ նույն ԱԱԾ-ն ապահովում է մեր երկրի անվտանգությունը, կարող են տարբեր գործընթացներ լինել, այդ աշխատանքն ամենօրյա է եւ ճիշտ չի քաղաքական գնահատականներ հնչեցնելը:

Էլ չեմ ասում ՊՆ-ի գործառույթները հրապարակային քննարկել՝ զինվորները սահմանին հերիքում են-չեն հերիքում (նման հայտարարություն արել էր «Իմ քայլի» պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը-Ն. Գ.), ճիշտ չէ: Նման գայթակղություններից պետք է զերծ մնալ:

Այլ հարց, որ խոսենք, թե ինչպե՞ս ենք անում, որ գործողություններն օրենքով ապահովենք եւ կիրառությունն այնպես լինի, որ օրենքի տառին համապատասխան գործեն, հակառակ քայլեր ու դրսեւորումներ չլինեն: Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ սխալ է, սուպերվարչապետություն է, այդ կառույցները պետք է գան խորհրդարան եւ հաշվետվություն ներկայացնեն: Հիմա՝ ընդդիմությունն ու հասարակությունն իրեն դա են հիշեցնում»:

Ասում են` թանկացնելու են անշարժ գույքը

Ներկրվող ցեմենտի 1 տոննայի համար 22 հազար դրամ տուրքի սահմանումը բացասաբար կանդրադառնա շինարարության ոլորտի վրա, ինչի հետեւանքով անշարժ գույքի գները կբարձրանան. այս մասին, ըստ «Ժողովուրդ» թերթի բարձրաձայնում են կառուցապատող ընկերությունները:

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը քննարկում է անցկացրել, որին հրավիրված են եղել նաեւ կառուցապատողները: Քննարկման ընթացքում կառուցապատողները հայտարարել են, որ իրենք ունեն կնքված պայմանագրեր` հիմք ընդունելով ցեմենտի ներկայիս գները, բայց նոր օրենքի ընդունմամբ ցեմենտի գինը կարող է փոխվել` խնդիրներ առաջացնելով շինարարության ոլորտում:

«Ժողովուրդ» օրաթերթը «Իսթեյթ Ինվեսթմենթ ընդ Դիվելոփմենթ» կառուցապատող ընկերության ներկայացուցիչ Արմեն Սաքապետոյանից հետաքրքրվել է, թե 1 քառակուսի մետրի արժեքի մեջ որքան է կազմում ցեմենտի ծախսը, եւ ինչքանով կարող է այն ազդել շինարարության արժեքների վրա: Սաքապետոյանը ներկայացրել է իր «համեստ հաշվարկները».

«Ցեմենտը, այսինքն` բետոնը, ամբողջ շինարարության մեջ կազմում է 18-25 տոկոսը, հետեւաբար եթե ունենանք ցեմենտի ինքնարժեքի նվազում, ապա կունենանք նաեւ շինարարության վաճառվող ապրանքի ինքնարժեքի իջեցում: Արդյունքում կէժանանա անշարժ գույքը: Եթե Դուք գնում եք 100 քմ բնակարան, Ձեզ մեկ քմ առաջարկում են 700 դոլարով, բայց եթե ցեմենտի գինը լինի 30 հազար դրամ, եւ ես մեկ քմի-ի գինն իջեցնեմ` հասցնելով 670 դոլարի, ապա Դուք 100 քմ բնակարանի համար չեք վճարի 70 հազար դոլար, այլ 67 հազար դոլար»:

«Ցեմենտը, այսինքն` բետոնը, ամբողջ շինարարության մեջ կազմում է 18-25 տոկոսը, հետեւաբար եթե ունենանք ցեմենտի ինքնարժեքի նվազում, ապա կունենանք նաեւ շինարարության վաճառվող ապրանքի ինքնարժեքի իջեցում: Արդյունքում կէժանանա անշարժ գույքը: Եթե Դուք գնում եք 100 քմ բնակարան, Ձեզ մեկ քմ առաջարկում են 700 դոլարով, բայց եթե ցեմենտի գինը լինի 30 հազար դրամ, եւ ես մեկ քմի-ի գինն իջեցնեմ` հասցնելով 670 դոլարի, ապա Դուք 100 քմ բնակարանի համար չեք վճարի 70 հազար դոլար, այլ 67 հազար դոլար»:

Բայց, մյուս կողմից, թերթը նկատում է, որ մոտ մեկ տարի է` Հայաստան ներկրվում է էժան գնով իրանական ցեմենտ, բայց բնակարաններն օր օրի թանկանում են: Երեւանի բազմաբնակարան շենքերի բնակարանների միջին գներն աճել են գրեթե բոլոր վարչական շրջաններում:

Ասում են…

Այս վերտառության տակ «Իրատես»-ը գրում է. «...թե չնայած ԲՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանն առանձնապես հակված չեն խոսելու «Արարատ-ցեմենտում» և ընդհանրապես ցեմենտի շուկայում սկսված նոր վերաբաշխումների մասին, չեն ուզում քաղաքական ատաղձ տալ այդ ամենին. պնդում կա, որ կլինկերի վրա տուրք չի դրվում, որպեսզի գործարանը չդիմանա մրցակցությանը, փակվի, նոր խաղացող մտնի դաշտ (տրվում են երեք հայտնի անուններ): Ընդ որում, Ծառուկյանը ևս փորձում է օգտվել այս իրավիճակից. գործարանն առաձնապես մեծ շահույթ չի ապահավում, բացի այդ, օբյեկտիվորեն կրճատվող աշխատատեղերը շատ լավ առիթ են իր քաղաքական կշիռը բարձրացնելու, բողոքներն իշխանությունների դեմ ուղղելու, մայիսին սպասվող ներքաղաքական զարգացումներն իր շուրջ կենտրոնացնելու: Ասում են նաև` վերադասավորվող ընդդիմադիր դաշտը, Ռուսաստանի թեթև հպումով, սկսում է վաբանկ գնալ իշխանությունների դեմ. գործընթացի սկիզբը մայիսն է»:

Անաղմուկ

«Ժամանակ» թերթը հիշեցրել ,. որ անցած տարի հոկտեմբերի 19-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը մեծ աղմուկով կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով բերման էր ենթարկել ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ, Սևանի հարկայինի պետ Սուրեն Էլոյանին, նրա տեղակալ Սամսոն Առաքելյանին և տեսուչ Վաղարշակ Լալայանին։ Հարուցվել էր քրեական գործ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ։

«Ուշագրավ է, սակայն, որ մեծ աղմուկով ձերբակալված, ապա կալանավորված Սևանի հարկայինի պետ Էլոյանը վերջերս բավական անաղմուկ ազատ է արձակվել և վայելում է իր հանգիստը։ Որոշ տեղեկություններով՝ նա ներկայումս Մոսկվայում է», - գրում է թերթը։