Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն մայիսի 29-ին՝ ԵԱՏՄ նիստի շրջանակում
2019-04-19 14:45:17

Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարները կհանդիպեն մայիսի 29-ին ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում՝ տեղեկացրել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ria.ru-ն։

«Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի քաղաքական փոխգործակցությունը շատ կառուցողական է եւ դինամիկ: Անցյալ տարի մեր երկրների ղեկավարները յոթ անգամ հանդիպել են, մշտական կապի մեջ են, հեռախոսազրույցներ են ունենում: Մայիսի 29-ին կլինի հանդիպում Ղազախստանում կայանալիք ԵԱՏՄ-ի բարձրագույն խորհրդի շրջանակներում եւ հոկտեմբերի մեկին նման միջոցառում տեղի կունենա նաև Երեւանում, որտեղ մեր երկրների ղեկավարները հանդիպելու հնարավորություն կունենան»,- ասել է նա: