Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ցանկություն կա 7-18 տարեկան երեխաների բուժօգնությունն ընդգրկել պետպատվերի մեջ. Արսեն Թորոսյան
2019-04-19 16:00:44

«Ներկայումս ընթացքի մեջ են 2020 թվականի բյուջետային քննարկումները և մեծ ցանկություն կա 7-18 տարեկան երեխաների բուժօգնությունն ընդգրկել պետական պատվերի մեջ և կախված ֆինանսական հնարավորություններից դա կարող է կատարվել կամ հաջորդ տարի, կամ 2021-ից։ Ամեն դեպքում էական շարունակական աճ է լինելու մոր և մանկան բյուջեի վրա»,- այսօր ասել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայի հետ հանդիպմանը՝ խոսելով երեխաների առողջության մարտահրավերներից։

Տիկին Ռադոչան կարևորել է երեխաների, մասնավորապես նորածինների բուժօգնության մատչելիության ու որակի հարցերը` հատուկ շեշտադրելով պատրոնաժ խնամքի և տնային այցերի կազմակերպման բարելավման և իրենց պատրաստակամությունն այս ծրագրերին աջակցելու հնարավորությունները:

Նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ տնային այցերի հետ կապված կագավորումներ նախարարության կողմից առկա են, սակայն կատարողականի և գնահատման ոլորտում անհրաժեշտ են նոր զարգացումներ:

ՄԱԿ-ի ներկայացուցիչները նշել են, որ նախատեսվում է իրականացնել բազմագործոն հետազոտություն, որոնց հարցերի շրջանակը կներառի երեխաների սնուցման, աճի և զարգացման, ինչպես նաև առողջապահական այլ հարցեր:

Քննարկվել են նաև հարցեր՝ կապված տեղական բուժհաստատություններում նորածնային առողջության պահպանման որակի բարձրացման, երեխաների թերսնուցման, առողջության առաջնային պահպանման ծառայությունների խորհրդատվական համակարգի բարելավման, նախադպրոցական հաստատություններում և դպրոցներում առողջ սնունդի ու առողջ ապրելակերպի խթանման, պատվաստումների ընդգրկվածության բարձրացման վերաբերյալ: