ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Լիխտենշտեյն-Հայաստան՝ 2:2. մարզիչը բավարված չէ արդյունքից
2018-11-20 10:27:32

Լիխտենշեյն-Հայաստան հանդիպումից հետո պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյո՞ք մարզիչը գոհ է գրանցված արդյունքից, Հայատանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը կարճ պատասխան է տվել՝ ասելով, որ բավարարված չէ արդյունքից, քանի որ եկել էին Լիխտենշտեյն՝ հաղթելու նպատակով։

Լիխտենշեյնի մայրաքաղաքի «Ռեյնպարկ» մարզադաշտում երեկ կայացել էր Ազգերի Լիգայի D լիգայի 4-րդ խմբի վերջին՝ 6-րդ տուրի Լիխտենշեյն-Հայաստան հանդիպումը: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:

Այս ոչ-ոքիից հետո Հայաստանի ընտրանու համար Ազգերի լիգայի անդրանիկ խաղարկությունն ավարտված է:

Հայաստանի հավաքականը 10 միավորով զբաղեցնում է խմբում 2-րդ հորիզոնականը: Մակեդոնիան Ջիբրալթարի հետ խաղում 4 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը և 15 միավորով գլխավորելով խումբը՝ դուրս է եկել փլեյ-օֆֆ:

Տես նաև՝