Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԱԺ-ն քննարկում է ՏՄՊՊՀ նախագահի նշանակման հարցը
2019-04-19 18:00:21

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

ԱԺ-ում այսօր քննարկվում է ՏՄՊՊՀ նախագահի ընտրության հարցը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր  Գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանի թեկնածությունը:

Վերջինս ներկայացրել է ոլորտի բարեփոխումներին ուղղված իր տեսլականը և նշել, որ մրցակցության զարգացումը աշխատանքի առանցքային ուղղություններից մեկն է և որ արդար մրցակցությունը հիմնական նախապայմանը կարող է լինել տնտեսական ու տեխնոլոգիական զարգացման համար, նաև հաջողության երաշխիք երկրի տնտեսական  հեղափոխության գործում, իր ելույթում նշել է Գեղամ Գևորգյանը:

«ՏՄՊՊՀ-ն պետք է ձգտի, որպեսզի իր վարած քաղաքականությունը լօինի պարզ և կանխատեսելի անկախ համակարգերից: Մյուս կարևոր խնդիրը դա տնտեսվարող սուբյեկտների  հանդեպ տարբերակված վերաբերմունքի  բացառման երաշխիքն է՝ կապված որևէ հանգամանքի հետ: Եվ մենք պետք է ձգտենք նրան, որ տևրամադրենք բացառապես լավագույն ուղեցույցները  բիզնեսի իրականացման պահանջները իրականացնելու համար»:  

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի թեկնածու Գեղամ  Գևորգյանից հետաքրքրվեց ավիատոմսերի շուկայում  մրցակցության խնդիրների մասին:

Պատգամավորը բարձրաձայնեց Հայաստանում ավիատոմսերի թանկ լինելու մասին: Ի տարբերություն Հայաստանի՝ հարևան Վրաստանում հնարավոր է գտնել մատչելի ավիատոմսեր եվրոպական տարբեր ուղղություններով, նշեց «Իմ քայլի» պատգամավորը:

Գեղամ Գևորգյանն էլ պատասխանեց, որ նախևառաջ պետք է ուսումնասիրվի թե ավիատոմսերի թանկ լինելն ինչի արդյունք է, նոր տալ գնահատականներ: Ժամանակին ավիատոմսերի շուկան ուսումնասիրելու ընթացքում, պարզվել է, որ  Հայաստանում նույն ծառայություններն այդքան էլ թանկ չէին:

Այստեղ պետք է ուսումնասիրվի նաև այն ավիաընկերությունների  քաղաքականությունը, որոնք  իրականացնում են այդ չվերթները՝ սկսած սննդի մատուցման  ծառայություններից մինչև տվյալ չվերթի առանձնահատկությունները:

ՏՄՊՊՀ նախագահի թեկնածու Գեղամ Գևորգյանի նշանակմանը դեմ է Լուսավոր Հայաստան խմբակցությունը: Պատգամավոր Անի Սամսոնյանը հիշեցրեց թեկնածուի 2016-2018 թվականներին  գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար եղած տարիները: Այդ ընթացքում Վերահսկիչ պալատը  ներկայացրել է հաշվետվություն, որտեղ նշվել է, որ ԾԻԳ-ը  գործել է ոչ արդյունավետ, չի ապահովել 2017 թվականի համար նախատեսված ծրագրերի ապահովման գործընթացը, նշել է ԼՀԿ պատգամավորը:

«Դուք խոսում եք մշակույթի  բարձրացման մասին, մրցակցության բարելավման մասին, անբարեխիղճ մրցակցության վերացման մասին: Բայց Դուք մոռանում եք, որ այն, ինչ հիմա Դուք ասում եք, ժամանակին չեք արել: Վերահսկիչ պալատը տվել է իր գնահատականները և միևնույն ժամանակ ԾԻԳ-ը և ես տվել ենք մեր մեկնաբանությունը այդ տարիներին իրականացվող գործողությունների վերաբերյալ: Եվ Վերահսկիչ պալատի որպես աուդիտ իրականացնող կառույց տվել է իր խորհուրդները, որին պետք է հետևենք: Միևնույն ժամանակ կցանկանայի նշել, որ  նույն ժամանակահատվածի համար համաշխարհային բանկի կողմից իրականացվող  գնահատման արդյունքում այդ ԾԻԳ-ի կողմից ղեկավարվող  ծրագիրը տարածաշրջանում համարվել է լավագույնը»: