Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-04-20 10:26:00
  • «Ժողովուրդ». 11 դատավորի պատժելու հարցը՝ ԲԴԽ-ում
  • «Առավոտ». Մտավոր սեփականության ոլորտը զրոյից ցածր է, հեղինակային իրավունքինը՝ մի փոքր ավելի լավ
  • «Փաստ». Վարչապետը հանդիմանել է Ջանջուղազյանին
  • «Ժամանակ». ՔՊ համագումարը՝ հունիսին
  • «168 ժամ». Ժամանակավոր հանդարտություն

11 դատավորի պատժելու հարցը՝ ԲԴԽ-ում

Դատական համակարգում լուրջ սկանդալ է հասունանում՝ գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: Ըստ թերթի՝ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը որոշում է կայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի 11 դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմում ուղարկել ԲԴԽ:

Քաղաքացիներից մեկը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան եւ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատ` տեղեկացնելու, որ իր քաղաքացիական գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել, մասնավորապես այն, որ համատիրության կողմից տրված թերթիկը կեղծ է եղել, եւ դա պաշտոնապես պարզել են իրավապահները: ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորները պետք է քաղաքացու դիմումին ընթացք տային եւ ստուգեին, թե արդյոք նրա բերած դիմումը ճիշտ է, սակայն առանց քննության են թողել այն: Ու հիմա բանը հասել է դիվան բաշուն. կատարվածի մասին տեղյակ են պահել ՀՀ արդարադատության նախարարին, որն էլ քննարկում է կարգապահական վարույթ հարուցել 11 դատավորների նկատմամբ:

Եթե ՀՀ արդարադատության նախարարությունը հիմնավորի, որ դատավորները թույլ են տվել խախտում, ապա պետք է դիմի Բարձրագույն դատական խորհուրդ դատավորներին պատասխանատվության կանչելու համար: Ու մինչ նախարարությունը դեռեւս քննում է դատավորների հարցը, թերթին հասած լուրերի համաձայն, կատարվածը նաեւ թեժ քննարկման առիթ է դարձել դատավորների շրջանում, եւ կատարվածի պատասխանատվությունը մեկը մյուսի վրա է գցում: Մասնավորապես, վերջիններս սկսել են խոսել այն մասին, որ այն դատավորը պետք է կրի պատասխանատվությունը, որը զեկուցել է այս գործի մասին:

Զեկուցողը եղել է դատավոր Ստեփան Միքայելյանը: Եվ, ահա, երեկ թերթին հայտնի է դարձել, որ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը որոշում է կայացրել եւ ՀՀ վճռաբեկ դատարանի 11 դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմում ուղարկել Բարձրագույն դատական խորհուրդ: Ասել է թե՝ նախարարը հիմքեր է տեսել դատավորների թույլ տված սխալների կապակցությամբ եւ դիմել է ԲԴԽ, որ այս կառույցը քննի, կա՛մ պատժի դատավորներին, կա՛մ մերժի նախարարի դիմումը:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներն էլ քննարկել են ինքնապաշտպանվելու հնարավորությունները: Մասնավորապես, դատավորներ Կարինե Պետրոսյանը եւ Ալեքսեյ Սուքոյանը դիմել են Վճռաբեկ դատարան ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով, սակայն այդ դիմումը դեռ վարույթ չի ընդունվել: Եվ, ահա, թերթին հասած լուրերի համաձայն` քաղաքացիական պալատի դատավորները ներքին խոսակցության ժամանակ ասել են` եթե ԲԴԽ-ն իրենց կարգապահական պատասխանատվության կանչի, իրենք էլ կբավարարեն դատավորների դիմումն ու Գագիկ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու որոշում կկայացնեն:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներն էլ քննարկել են ինքնապաշտպանվելու հնարավորությունները: Մասնավորապես, դատավորներ Կարինե Պետրոսյանը եւ Ալեքսեյ Սուքոյանը դիմել են Վճռաբեկ դատարան ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով, սակայն այդ դիմումը դեռ վարույթ չի ընդունվել: Եվ, ահա, թերթին հասած լուրերի համաձայն` քաղաքացիական պալատի դատավորները ներքին խոսակցության ժամանակ ասել են` եթե ԲԴԽ-ն իրենց կարգապահական պատասխանատվության կանչի, իրենք էլ կբավարարեն դատավորների դիմումն ու Գագիկ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու որոշում կկայացնեն:

Հայաստանում մտավոր սեփականության ոլորտը զրոյից ցածր է, հեղինակային իրավունքինը՝ մի փոքր ավելի լավ

Ապրիլի 10-12-ը Ռուսաստանի Կալինինգրադի մարզի Սվետլոգորսկ քաղաքում երկրորդ տարին անընդմեջ անցկացվում էր IPQuorum մտավոր սեփականության վերաբերյալ ռազմավարական ֆորումը: «Առավոտ»-ը զրուցել է IPChain ասոցիացիայի նախագահ, Իրավատերերի միության եվրասիական համադաշնության ղեկավար Անդրեյ Կրիչևսկին: Մտավոր սեփականությունը միայն գործիք է, որը պետք է ձևափոխել ինչքան հնարավոր է ավելի խորը, հարմարեցնել տարբեր բիզնեսների կարիքներին, և բոլոր նրանց, ովքեր բովանդակություն են ստեղծում՝ ասում է նա:

Հույսեր է կապում Հայաստանի հետ, քանի որ Հայստանում լավ փոփոխություններ կան: Հայաստանում արդեն գործող դուստր կառույց ունեն՝ IPChain ասոցիացիան, որի հիման վրա կկարողանանք նախաձեռնել ֆորում: Պատրաստ են ֆորումը ընդլայնել դեպի Հայաստան, և Հայաստանի միջոցով ընդլայնվել դեպի Հարավային Կովկաս: «Հայաստանի համար դա սովորական երևույթ է, երբ նա դառնում է հավաքների կենտրոն, օրինակ՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը: Մի խոսքով՝ մտավոր սեփականության ոլորտի համար դա հնարավորություն է», - նշել է թերթի զրուցակիցը: Նպատակ ունեն ստեղծել կիրառելի ծառայություններ, որոնք թույլ կտան հենց տեղում լուծել խնդիրներ: Շատեր են արդեն սկսել խոսել IPChain-ի մասին: Տեխնիկական խնդիրներ չկան, խնդիրները հոգեբանական են, մոդելային:

Անհրաժեշտ է գտնել կիրառական լուծումներ, կիրառական ծառայություններ կատարել. «Մենք արդեն դա անում ենք, և մոտ ապագայում նաև այս արտադրանքով հանդես կգանք»:

Հայաստանի հետ կապված ի՞նչ նախագծեր կան: Եվ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում գործող համակարգերը հարցին նա պատասխանել է.

«Հայաստանում մտավոր սեփականության ոլորտը խիստ բացասական եմ գնահատում, այսինքն՝ զրոյից ցածր: Մտավոր սեփականության գործակալության աշխատանքը չի համապատասխանում ոչ մի չափորոշիչի: Հեղինակային իրավունքի առումով իրավիճակը մի փոքր ավելի լավ է, կան աշխատող կազմակերպություններ: Ես շատ բաներ չեմ հասկանում, չեմ հասկանում՝ նոր տեխնոլոգիաներ չներդնելու ցանկությունը, ես չեմ հասկանում այդ կազմակերպությունների օպորտունիզմը, ես չեմ հասկանում IPChain-ի ներդրման նկատմամբ հակազդեցությունը: Բայց այստեղ գոնե ինչ-որ մի բան աշխատում է, հեղինակների հետ աշխատում են, ինչ-որ կերպ օգնում են: Իսկ ինչ վերաբերում է ծրագրերին, մենք այնտեղ ստեղծել ենք դուստր կառույց, այն արդեն աշխատում է: Այժմ պատրաստվում է գրասենյակ, սերվերներ են տեղադրվում: Նորմալ աշխատանքային ընթացք է»:

Վարչապետը հանդիմանել է Ջանջուղազյանին

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ-ում առաջին անգամ հայ պետականության պատմության մեջ պատգամավորները նախարարի գործունեությունը կասկածի տակ դրեցին՝ փորձելով նրան ազատել զբաղեցրած պաշտոնից:

Սա տեղի էր ունեցել նախարարի՝ պատգամավորների հարցապնդմանը ոչ պատշաճ և, վերջիններիս բնորոշմամբ, իմիջիայլոց պատասխաններ տալու պատճառով: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենը խիստ զայրացրել է վարչապետ Փաշինյանին, և նա նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ բավականին կոշտ խոսակցություն է ունեցել՝ նշելով, թե՝ «դա ի՞նչ թեմա է, որ մի հատ էլ վրաներս մուննաթ գան կամ նման հարց դնեն քվեարկության, լրիվ իրականության զգացողությունը կորցրել ես»: Ջանջուղազյանը, բնականաբար, տվել է պարզաբանումներ, որոնք, սակայն, վարչապետին չեն բավարարել»:

ՔՊ համագումարը՝ հունիսին

«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է համագումարի: Ամենայն հավանականությամբ, այն տեղի կունենա հունիսին: Համագումարում կամփոփվի կուսակցության իշխանությունում գտնվելու մեկ տարին եւ կընտրվի նոր վարչությունը, որի կազմը զգալիորեն մեծ կլինի գործող կազմից»:

Ժամանակավոր հանդարտություն

«168 Ժամի» հետ զրույցում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս բանակցային գործընթացի հեռանկարներին՝ ասում է.

«Ընթանում է իներցիոն գործընթաց, քանի որ կողմերն իրենց շփման հենց սկզբից պատրաստակամություն էին հայտնել երկխոսություն սկսել հակամարտության կարգավորման նպատակով, և այդ երկխոսությունը սկսվել ու շարունակվում է։ Սակայն, իմ համոզմամբ, այս ամենը որևէ կապ չունի հակամարտության կարգավորման հետ։ Ներկայումս տեղի ունեցողն առնչվում է նրա հետ, որ գոնե հակամարտության շփման գծում իրավիճակն ավելի հանդարտ, հանգիստ լինի, և ԼՂ հակամարտության գոտում պատերազմի վերսկսման սպառնալիքն ավելի պակաս լինի»։

«Ընթանում է իներցիոն գործընթաց, քանի որ կողմերն իրենց շփման հենց սկզբից պատրաստակամություն էին հայտնել երկխոսություն սկսել հակամարտության կարգավորման նպատակով, և այդ երկխոսությունը սկսվել ու շարունակվում է։ Սակայն, իմ համոզմամբ, այս ամենը որևէ կապ չունի հակամարտության կարգավորման հետ։ Ներկայումս տեղի ունեցողն առնչվում է նրա հետ, որ գոնե հակամարտության շփման գծում իրավիճակն ավելի հանդարտ, հանգիստ լինի, և ԼՂ հակամարտության գոտում պատերազմի վերսկսման սպառնալիքն ավելի պակաս լինի»։

Ըստ նրա՝ քանի դեռ հումանիտար պրոյեկտներն ընթացքի մեջ են, կողմերի ներկայիս դիրքորոշումների պարագայում շփման գծում իրավիճակը կլինի հանդարտ, սակայն սա ժամանակավոր երևույթ է և ցանկացած պահի կարող է դադարեցվել, սկսել առճակատման այլ ալիք ու այլ մակարդակ։

Հարցին, թե այս դիրքորոշումների պարագայում ի՞նչ է սպասվում կարգավորման գործընթացին, նա պատասխանել է.

«Ապագայում կա պատերազմի վերսկսման հեռանկար, ներկայումս չկա, քանի որ կա այլ գործընթաց, որը, ինչպես ասացի, ներկայումս հանդարտ է պահում շփման գիծը, սակայն այդ գործընթացը կարող է կանգ առնել։ Այդ դեպքում մեծանալու է պատերազմի վերսկսման վտանգը, քանի որ չկա կոմպրոմիսի ցանկություն»։