ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչպես անցավ Զելենսկի-Պորոշենկո բանավեճը
2019-04-20 10:50:29

Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում երեկ երեկոյան կայացավ նախագահի թեկնածուներ Պյոտր Պորոշենկոյի և Վլադիմիր Զելենսկու նախընտրական բանավեճը: Բանավեճից մարզադաշտից հետեւել է ավելի քան 20000 մարդ։

 «Օլիմպիական» մարզադաշտում թեկնածուների բանավեճը մոդերացրել են ռադիոյի և հեռուստատեսության հաղորդավարներ Անդրեյ Կուլիկովն ու Ելենա Ֆրոլյակը: Թեկնածուների բանավեճը տեղի ունեաց հարց-պատասխան սկզբունքով: Թեկնածուներից յուրաքանչյուրին տրվեց 1 րոպե հարցի եւ 4 րոպե պատասխանի համար։

Առաջին հարց տվողը վիճակահանության միջոցով ընտրվեց եւ դա Վլադիմիր Զելենսկին էր:

«Մենք բոլորս քվեարկել ենք մի Պորոշենկոյի օգտին, բայց ընտրել ենք մեկ ուրիշի: Առաջինն ասում էր, որ դպրոց է բացում, երկրորդը լուռ Roshen խանութ է բացում: Այս համակարգի ժամանակ են եղել պատերազմը, վերնախավի անօրինական հարստացումը: Ես քաղաքական գործիչ չեմ, ես հասարակ մարդ եմ, որն եկել է՝ կոտրելու այս համակարգը»,- բացման խոսքում ասաց Զելենսկին։

Նա կարդաց քաղաքացիների տված հարցերը եւ Պորոշենկոյին տվեց հարցերից յուրաքանչյուրին իր ցանկությամբ պատասխանելու իրավունք։

«Ինչպես է պատահել, որ երկրի պատմության ամենաաղքատ պետությունը ունենք ամենահարուստ նախագահի պարագայում: Ինչպե՞ս եք քնում գիշերները: Ինչո՞ւ մինչև հիմա չեն հայտնաբերվել Մայդանի մարդասպանները»,- հարցրեց Զելենսկին։

«Վլադիմիր Զելենսկին փախչում է ուկրաինացի ժողովրդից, քանի որ մարդիկ իրավունք ունեն իմանալու, թե ինչ է պատրաստվում անել պատերազմող երկրի նախագահը։ Նա չի կարողանա գլուխ հանել Ռուսաստանի ճնշումներից: Չի կարողանա երկիրը ղեկավարել առանց հատուկ փորձի: Նա փախել է բանակից մոբիլիզացիայի ժամանակ, և պարկի մեջ պահված կատու է»,- ասաց Պորոշենկոն:


Եզրափակիչ ելույթի ժամանակ Զելենսկին հավելեց

«Պյոտր Պորոշենկոն շատ առավելություններ ունի: Առանց վիզային ռեժիմը, բանակը, լեզուն և այլն: Դուք ամեն ինչ ձեզ եք վերագրում, բայց ձեզնից առաջ էլ լեզուն եղել է, առանց վիզային ռեժիմը իսկապես հաղթանակ է, բայց ոչ միայն Ձերը: Ինչ վերաբերում է բանակին, ապա դա ուկրաինացի զինվորների, ուկրաինացի ժողովրդի սխրանքն է: Ես հավատում եմ, որ մենք կկարողանանք կոտրել ու վերացնել այս համակարգը»:

 

Պյոտր Պորոշենկոն եզրափակիչ ելույթում նշեց, որ կընդունի ապրիլի 21-ին ժողովրդի կայացրած ցանկացած որոշում։

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների առաջին փուլում դերասան-երգիծաբան Վլադիմիր Զելենսկին ձայների 30.24%-ով գրեթե երկու անգամ գերազանցել էր երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Վերջինիս օգտին էր քվեարկել ընտրողների 15.95%-ը:

Այսօր Ուկրաինայում լռության օր է, իսկ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի մարտի 21-ին: