Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՀՀ նախագահի նստավայրը կանվանակոչվի «Հանրապետության տուն»
2019-04-20 16:51:13

Երեւանի ավագանու՝ ապրիլի 23-ի նիստի օրակարգում ընդգրկված է «Երեւան քաղաքի Մարշալ Բաղրամյան պողոտայի Հ. 26/1 հասցեում գտնվող Հանրապետության նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու մասին:

Համապատասխան որոշման նախագծում ասվում է.

«Ղեկավարվելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝

Երեւան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երեւան քաղաքի Մարշալ Բաղրամյան պողոտայի հ.26/1 հասցեում գտնվող Հանրապետության նախագահի նստավայրը անվանակոչել «Հանրապետության տուն» անվանումով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»: