Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Զատկական պատարարգ կմատուցվի նաեւ Ստեփանակերտի նոր տաճարում
2019-04-20 17:44:21

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Այսօր առաջին անգամ Սուրբ Հարության Ճրագալույցի պատարագ է մատուցվել Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր հովանու տաճարում: Տաճարն օծվել է օրեր առաջ՝ Աստվածամոր ավետման տոնին՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ:

Ստեփանակերտի Մայր տաճարն արդեն հասցրել է դառնալ հավատացյալ ժողովրդի  սիրելի սրբավայրը: Օծումից հետո, անցած կարճ ժամանակամիջոցում այստեղ խորախորհուրդ ծեսեր են կատարվել: Նախազատկական շաբաթն այդ առումով առանձնահատուկ էր:

Ապրիլի 18-ին նորաօծ մայր տաճարում առաջին անգամ ոտնլվայի արարողություն տեղի ունեցավ. Ստեփանակերտում ավագ հինգշաբթի օրվա ոտնլվայի արարողությունը կատարվեց ծիսակարգի որոշակի նրբությամբ՝ Թեմակալ առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը՝ ի տարբերություն մյուս հոգևոր հայրերի, Քրիստոսի օրինակով լվաց ոչ թե հոգևորականների կամ մանուկների ոտքերը, ինչպես կարգն է պահանջում, այլ 12 զինվորականների:

Թեմակալ առաջնորդը, ով  արդեն մոտ 15 տարի անխախտ պահվող կարգի հեղինակն է, բացատրում է արարողության խորհուրդը:

Այս տարի Ոտնլվայի արարողությանը մասնակցելու համար Ստեփանակերտ եկած ժամկետային զինվորները տարբեր պաշտպանական շրջաններում են ծառայում: 

Շարքային Հովհաննես Կարապետյանի համար արարողությունը հրաշքի պես էր, չնայած ասում է, քաղաքացիական կյանքում առնչվում էր եկեղեցուն, երգում էր, խոստովանում է՝ ինչպես ծեսի, այդպես էլ զրույցի ժամանակ հուզված է:

Այսօր Աստվածամոր Սուրբ Հովանի տաճարում կրկին ղողանջում են զանգերը. Սուրբ Հարության ճրագալույցի պատարագն է կատարվում: Շուտով բացվելու են խորանի վարագույները, պատարագիչ քահանաները ավետելու են Քրիստոսի հրաշափառ Հարությունը, Քրիստոս հարյավ ի մեռելոց մեզ եւ ձեզ մեծ ավետիս բառերով:  

Վաղն առավոտյան  բոլոր եկեղեցիներում, իսկ Ստեփանակերտի  նոր տաճարում առաջին անգամ Զատկական պատարարգ կմատուցվի:

0:00
0:00