ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ահաբեկչություն Շրի լանկայում․ եղեկեղեցիներում եւ հյուրանոցում 160 մարդ է զոհվել
2019-04-21 11:14:53

Շրի Լանկայում Սուրբ Զատկի պատարագի ժամանակ եկեղեցիներում և հյուրանոցներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 160-ի։ Կա ավելի քան 360 տուժած։ Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները։  

Ընդհանուր առմամբ 6 պայթյուն է որոտացել՝ երեքը՝ հինգ աստղանի հյուրանոցներում, երեքը՝ եկեղեցիներում։ Պայթյունները որոտացել են միաժամանակ՝ տեղի ժամանակով 8:45-ին (Երևանի ժամանակով 7:15-ին)։

Դեռեւս որեւէ ահաբեկչական խմբավորում իր վրա չի վերցրել կատարվածի պատասխանատվությունը։