ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին
2019-04-21 16:28:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահ Մաիտրիպալա Սիրիսենային Սուրբ Զատկի տոնակատարությունների ժամանակ տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որոնք հարյուրավոր անմեղզոհերի և վիրավորների պատճառ են դարձել։

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Շրի Լանկայի բարեկամ ժողովրդին՝ Սուրբ Զատկի տոնակատարությունների ժամանակ տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որոնք հարյուրավոր անմեղ զոհերի և վիրավորների պատճառ դարձան:

Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է այդ սարսափելի ոճրագործությունները և վերահաստատում իր հանձնառությունը՝ միջազգային հանրության հետ համատեղ պայքարելու մեր օրերում ահագնացող այդ չարիքի դեմ:

Շրի Լանկայի համար այս դժվարին պահին խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով ուժ և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»: