Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Միհրան Պողոսյանը ձերբակալվել է ՌԴ-ում
2019-04-21 21:08:35

Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը, ով գտնվում էր հետախուզման մեջ, Ռուսաստանի Դաշնությունում հայտնաբերվել ու ձերբակալվել է:

Լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Նա նաև հայտնել է, որ Միհրան Պողոսյանին արտահանձնման գործընթացն ընթացքի մեջ է:

Միհրան Պողոսյանը ՌԴ իրավապահների կողմից հայտնաբերվել ու ձերբակալվել է ՌԴ Կարելիայի Հանրապետությունում: 

Այս տարվա մարտի վերջին Միհրան Պողոսյանը հրավիրվել էր ՀՔԾ՝ հարցաքննության,սակայն չէր ներկայացաել՝ պատճառաբանելով, որ արտերկրում է։ Սակայն ապրիլի 10-ին ՀՔԾ-ն հաղորդել էր, որ Պողոսյանը պատրաստակամություն է հայտնել ներկայանալ հարցաքննության։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՀՔԾ միջնորդությունը և Պողոսյանին կալանավորելու վերաբերյալ որոշում կայացրել։