Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Շրի Լանկայում 24 մարդ է ձերբակալվել պայթյուններից հետո
2019-04-22 08:58:18

Շրի Լանկայի ոստիկանությունը կղզում կիրակի տեղի ունեցած պայթյունների հետ կապված բերման է ենթարկել 24 անձի: Ավելի վաղ հաղորդվում էր 13-ի մասին: Ոստիկանության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ բեման ենթարկվածները գտնվում են քրեական հետաքննությունների բաժնում:

Քրիստոսի հրաշափառ հարության տոնի օրը Շրի Լանկայում տեղի է ունեցել պայթյունների շարք. առաջին վեցը որոտացել են երկրի տարբեր բնակավայրերի երեք եկեղեցիներում և երեք հյուրանոցներում, յոթերորդը՝ կղզու արևմուտքում, ութերորդը՝ Կոլոմբո քաղաքի բնակելի համալիրներից մեկում:

Վերջին տվյալների համաձայն զոհերի թիվը հասնում է 290-ի: Տուժել է շուրջ 500 մարդ:

Տես նաև՝