Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Զելենսկին ստանում է շատ բարձր վստահության քվե
2019-04-22 09:35:19

Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն, արձանագրությունների 85,78%-ի հաշվարկներից հետո 73,2% ձայներով առաջատարը Վրադիմիր Զելենսկին է: Երկրի գործող նախագահին աջակցել է ընտրողների 24,46%-ը: Ըստ ria.ru-ի՝ այս արդյունքն Ուկրաինայի պատմության մեջ իր նախադեպը չունի, դեռ որևէ նախագահ երբևէ չի ստացել ընտրողների կողմից այսքան բարձր վստահության քվե:

Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել կիրակի: ՆԳՆ-ից և ԿԸՀ-ից տեղեկացրել են, որ զանգվածային խախտումների դեպքեր չեն գրանցվել, որոնք կարող են ազդել քվեարկությունների արդյունքների վրա: Իսկ ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն ապրիլի 30-ին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ:

«Վստահ եմ, որ այդ բարձր պաշտոնում Դուք՝ Վլադիմիր Ալեքսանդրի, կգործադրեք բոլոր ջանքերը, որպեսզի Հայաստանի և Ուկրաինայի միջև ավանդական բարձր հարաբերությունները հասնեն նոր մակարդակի և ծառայեն ի նպաստ հայ և ուկրաինացի ժողովուրդների բարեկամության:

Մաղթում եմ Ձեզ հաջողություններ նոր պատասխանատու պաշտոնում», – նշել է Նիկոլ Փաշինյանը: