ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հատուկ շնորհակալություն՝ 121 հայ սպաների ու զինվորների ծառայության համար
2018-11-20 12:07:18

«Գեներալ Քոմփորելին հատուկ շնորհակալություն հայտնեց 121 հայ խաղաղապահ սպաների և զինվորների ծառայության համար, որոնք, ըստ գեներալի, աչքի են ընկնում բարձր կարգապահությամբ, նախաձեռնողականությամբ և աննախադեպ պատրաստակամությամբ»,-իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է պաշտպանության նախարարի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Դավիթ Տոնոյանի Աֆղանստանում տեղակայված «RS» զորքերի փոխհրամանատար, գեներալ Սալվատորե Քամփորելիի հետ Քաբուլում այսօր կայացած հանդիպմանը:

Իտալացի գեներալը Դավիթ Տոնոյանին մանրամասն ներկայացրել է զորքերի և մարտական իրադրության վիճակը, ծառայության յուրահատկությունները: Պաշտպանության նախարարի պաշտոնակատարին ներկայացվել են բացառիկ հատուկ վերահսկողական և այլ միջոցներ։

ՀՀ զինված ուժերը միջազգային խաղաղապահ առաքելությամբ հանդես է գալիս դեռևս 2004թ. փետրվարից, երբ հայ խաղաղապահների 34 հոգանոց զորախումբը մեկնեց Կոսովո` հունական ստորաբաժանման կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնելու:

Սկսած 2010 թվականի փետրվարից` ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումը (մեկ դասակ) ընդգրկվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրամանատարության տակ գտնվող ՄԱԱՈՒ (Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժեր) (ISAF) հյուսիսային հրամանատարության կազմում և իրականացրել է Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովման խնդիրները:

2010թ.-ից առ այսօր հայ խաղաղապահներն իրենց անձնուրաց ծառայությամբ հանդես են եկել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում,Կունդուզում, ինչպես նաև Մազարի Շարիֆ քաղաքներում տեղակայված ռազմական զինավաններում: 2015թ. դեկտեմբեր ամսվա դրությամբ Աֆղանստանում պատվով ծառայել և հայրենիք են վերադարձել շուրջ 1600 խաղաղապահներ: Ներկայումս Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում են գտնվում 120 հայ խաղաղապահներ (Քաբուլ, Մազարի Շարիֆ):

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Աֆղանստանում է աշխատանքային այցով: