ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Գլխավոր դատախազությունը Միհրան Պողոսյանի արտահանձնման գործով փաստաթղթեր կուղարկի ՌԴ
2019-04-22 16:00:47

Հայաստանի գլխավոր դատախազությունը ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի արտահանձնման գործով համապատասխան փաստաթղթեր կուղարկի Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին: Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

 

Նրա խոսքով, իրականացվում են անհրաժեշտ ընթացակարգերը՝ Միհրան Պողոսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու գործընթացն իրականացնելու համար, հայտնում է «Հայկական ժամանակը»:

 

«Այս պահին պատրաստվում է դրա համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, որը նախատեսված ժամկետներում ՀՀ դատախազության կողմից կներկայացվի ռուսական կողմին»,-ասել է նա:

 

Ապրիլի 21-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ Միհրան Պողոսյանը ՌԴ-ի Կարելիայի Հանրապետությունում հայտնաբերվել և ՌԴ իրավապահների կողմից ձերբակալվել է Միհրան Պողոսյանը:

 

ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել. նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

 

ԴԱՀԿ ծառայության նախկին պետը ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: