ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Որն է խաղաղության գինը. քննարկում ԵՊՀ-ում
2019-04-22 19:15:19

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Խաղաղության ամրապնդման ուղղությամբ «International alert» կազմակերպությունը հետազոտություն է անցկացրել ղարաբաղյան հակամարտության երեք կողմերի հասարակությունների շրջանում: Թեև հաշվետվությունը ներկայացվել է նախորդ տարվա հոկտեմբերին, սակայն թեման այսօր քննարկվել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ: 

Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից և սա միակը չէ, խաղաղության հաստատման ուղղությամբ զբաղվում է միջազգային 5 կազմակերպություն: Ինչպես են ընդունում Մայր բուհի ուսանողները խաղաղության հաստատմանը միտված այս զեկույցը:

«Խաղաղությունը ոչ թե նպատակ է, այլ` միջոց». Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի հասարակությունների շրջանում անցկացված հետազոտության արդյունքում կազմված զեկույցի հիման վրա ամբողջացնում է պատկերը Ստեփանակերտի մամուլի ակումբի ղեկավար, «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը:

Եթե դա միջոց է ժամանակ շահելու և պատերազմի պատրաստվելու համար, ապա վատ է, իսկ եթե լավ խաղաղության մասին երկխոսությունը նպատակի համար է միջոց, ապա լավ է՝ ասում է։ Գեղամ Բաղդասարյանը ճիշտ չի համարում խաղաղության հասնելու գործընթացում ամեն ինչում հակառակորդի հետ համեմատվելու մոտեցումը. «Եթե մարզիկը հաղթել է ադրբեջանցուն, ուրեմն վերջ, կատարել է առաջադրանքը …»:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյան. «Երկխոսության կարևորությունն է շեշտադրում»:

Լրագրող Թաթուլ Հակոբյանի համար ոչ այնքան կարևոր է խաղաղության մասին երկխոսությունը, որքան հարցը, թե պատրա՞ստ ես վճարել խաղաղության համար և որքա՞ն ես պատրաստ վճարել: «Խաղաղության մասին խոսելը համահավասար է հողեր տալուն այսօր: Ես միշտ մտածում եմ՝ խաղաղության մասին խոսում են հայրենասեր մարդիկ, ովքեր պատերազմի ժամանակ զենք են վերցնում»:

Զեկույցի համահեղինակ, լրագրող Մարկ Գրիգորյանը հետազոտությունից առանձնացրեց մի այլ նկատառում: Խաղաղություն ասելով՝ Երևանում ու Ստեփանակերտում  հասկանում են կայունություն, իսկ Բաքվում՝ արդարության վերականգնում:

Ընկալումների ու պատկերացումների տարբերությունը բարդություն է առաջացնում խաղաղության հաստատելու նախաձեռնությունների համար:

«Հակամարտություն դարձել է մարդկանց ինքնության մի մասը: Մենք ի վիճակի չենք հաղթահարել հակամարտությունը»:

Ուսանողների կողմից, սակայն, զեկույցում տեղ գտած  նկատառումները միանշանակ չընդունվեցին: Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Արմեն Դանիելյանը մատնանշեց Ադրբեջանում երեխաների շրջանում հայատյացություն սերմանող նյութերի տարածումը:

Թե որքանով կհաջողվեն խաղաղության նախաձեռնությունները Հայաստանում Ադրբեջանում ու Արցախում, դժվար է այսօր ասել։ Թերևս ժամանակը ցույց կտա:

0:00
0:00