ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-04-23 10:06:51
  • Առավոտ». ՀՀԿ-ն առայժմ դասեր չի քաղել
  • «Ժամանակ». Խնդիրը խորն է, ատելությունը չի օգնի. կառավարության բանալին
  • «Ժողովուրդ». 200 հարցաքննված
  • «Փաստ». «Այդ խայտառակ սարքերը երբեք չեն աշխատելու. թալանը շարունակվում է»
  • «Իրավունք». Միջադեպ հոգևորականի և ԱԱԾ աշխատակցի միջև


ՀՀԿ-ն առայժմ դասեր չի քաղել

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը հրաժարական տվեց Հայաստանի երրորդ նախագահ, այն պահին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը: «Առավոտ»-ն այսօր հիշեցնում է մի իրողություն, որին ականատես ենք եղել բոլորս՝ Երեւանի փողոցներում ցնծություն էր՝ անծանոթ մարդիկ իրար գրկախառնվում էին, բոլորն իրար շնորհավորում էին, շատերի մոտ անսպասելի երջանկությունից արցունքներ էին երեւում: Այս իրողությունը սառնասրտորեն ընդունելու ու վերլուծելու անհրաժեշտություն թերթը տեսնում է թե՛ իշխանություններից հեռացածների, և թե՛ իշխանության եկածների համար: Բայց նախընտրում է այսօր խոսել գնացածների մասին:

«Դատելով ՀՀԿ-ականների հրապարակային ելույթներից՝ նրանք առ այսօր չեն հասկանում, չեն էլ փորձում հասկանալ, թե ինչու էին նրանց մերժում եւ ինչու են մինչ այս պահը շարունակում ատել: Նրանց թվում է, թե մի տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությունը պարզապես քարոզչության եւ քաղաքական «գունավոր» տեխնոլոգիաների հմուտ կիրառման արդյունք էր: Չմերժելով այդ գործոնը՝ նշենք, որ այն երկրորդական դեր է խաղում: Առաջնայինն, իհարկե, հանրային էմոցիաներն էին, որոնք կուտակվել էին վերջին 20 տարիների ընթացքում:

Հանրապետականներից ոչ մեկի շուրթերից ես առայժմ չլսեցի, որ Սերժ Սարգսյանի որոշումը՝ երկու ժամկետ նախագահ լինելուց հետո մնալ երկրի ղեկավար, արդեն վարչապետի կարգավիճակով (մանավանդ, «չհավակնելու» մասին խոստումը դրժելով), կոպիտ, ճակատագրական սխալ էր: Ավելին՝ վստահ եմ, որ ՀՀԿ-ական պալատականներից ոչ մեկը չհամարձակվեց նախագահին ասել, որ դա սխալ քայլ է. հակառակը՝ նրանք, համոզված եմ, խոսում էին «շեֆ ջան, ամեն ինչ լավ կլինի» քծնողական ինտոնացիայով»-գրում է թերթը:

Նախորդ իշխանությունը չկարողացավ ճիշտ հետեւություն անել ապրիլյան պատերազմից եւ ՊՊԾ գնդի վրա զինված հարձակումից: «Առավոտ»-ի կարծիքով դրա համար պետք էր, օրինակ, պատասխանել մի հասարակ հարցի՝ ինչո՞ւ էր ՀՀ քաղաքացիների մեծ մասը ողջունում այդ վտանգավոր հանցագործությունը եւ անգամ մարդասպանությունը.

«Նույնիսկ «ողջունելու» այդ իրողությունն արձանագրելու վճռականություն իշխանությունը չուներ եւ կարծում էր, որ քարոզչությունը ճիշտ կազմակերպելով եւ լրատվամիջոցների նկատմամբ ավելի խիստ վերահսկողություն սահմանելով հնարավոր է հանրային վերաբերմունքը փոխել (համացանցի ազատության պայմաններում դրանք անիմաստ ջանքեր են): ՀՀԿ-ականները հիմա էլ են մտածում. «Մենք օրուգիշեր տանջվում էինք ժողովրդի համար, իսկ այս հեղափոխականները, պոպուլիստներն եկան ու ժողովրդին խաբեցին»:

«Նույնիսկ «ողջունելու» այդ իրողությունն արձանագրելու վճռականություն իշխանությունը չուներ եւ կարծում էր, որ քարոզչությունը ճիշտ կազմակերպելով եւ լրատվամիջոցների նկատմամբ ավելի խիստ վերահսկողություն սահմանելով հնարավոր է հանրային վերաբերմունքը փոխել (համացանցի ազատության պայմաններում դրանք անիմաստ ջանքեր են): ՀՀԿ-ականները հիմա էլ են մտածում. «Մենք օրուգիշեր տանջվում էինք ժողովրդի համար, իսկ այս հեղափոխականները, պոպուլիստներն եկան ու ժողովրդին խաբեցին»:

«Իհարկե, մեկ տարի առաջվա իրադարձությունները դաս պիտի լինեն նաեւ այսօրվա իշխանության համար»,-ընդգծում է թերթը՝ այս պահի համար միայն արձանագրելով՝ «հորթային հրճվանքը եւ կույր երկրպագությունը նույնպիսի ծուղակ են, ինչպիսին է պալատականների քծնանքը»: Բայց դրա մասին խոստանում է խոսել մեկ ուրիշ անգամ:

Խնդիրը խորն է, ատելությունը չի օգնի. կառավարության բանալին

«Ժամանակ»-ի ուշադրությունն է գրավել ԵՊՀ-ում տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի ու ուսանողների հետ հանդիպմանը նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանի հետ փոքր երկխոսության համատեքստում վարչապետի արած հայտարարությունը:

Վարդան Բոստանջյանը վարչապետին հայտնել է, որ տնտեսական հեղափոխությունը չի կարող քաղաքականի տրամաբանությամբ իրականացվել, քանի որ քաղաքականի հիմքում ատելությունն էր նախկին վարչախմբի նկատմամբ: Ի պատասխան վարչապետն ասել է, որ ալգորիթմը նույնը պետք է լինի, այսինքն՝ ամեն մարդ պետք է իր քայլը համարի կարևոր և վճռորոշ, մղի ինքն իրեն գործողության, այս դեպքում տնտեսական դաշտում: Իսկ ատելության առումով, վարչապետը առաջարկել է ատելության օբյեկտ դիտարկել մեր իսկ աղքատությունը:

«Ալգորիթմն անշուշտ հասկանալի է, և հասկանալի ու պարզ էր դեռ վաղուց, երբ հռչակվեց տնտեսական հեղափոխության և ներառական տնտեսության փիլիսոփայությունը: Բայց այն հազիվ թե ինքնին արդյունավետ աշխատող լինի, եթե անգամ գործի ատելության օբյեկտի պարագան, և հանրությունն ատի իր իսկ աղքատությունը»,-գրում է թերթը:

«Ժամանակ»-ի կարծիքով՝ խոսքն իհարկե ալեգորիկ ատելության մասին, սակայն բուն խնդիրը այլ տեղ է տեսնում:

Ըստ թերթի՝ խնդիրը, մինչ այժմ գերիշխած մտածողության մեջ է, որտեղ քաղաքացին պետությունից ոչ թե միջավայր, այլ շատ կոնկրետ տնտեսական, ռեսուրսային պրեֆերենցիաներ է ակնկալում՝ համարելով, որ դա պետք է լինի պետության դերն իր կյանքում:

Այստեղ է, որ տեղի չի ունենում երկխոսությունը, և պատճառներից մյուս կողմում գտնվողն էլ այն է, որ հեղափոխությանն առաջնորդած քաղաքական ուժն էլ իր հերթին ընդդիմադիր կարգավիճակում գերազանցապես խաղացել է, իր ընդդիմադիր գործունեությունը կառուցել է ոչ բացարձակապես, բայց ավելի շատ հենց այդ հին մտածողությունը գեներացնելու և դրանով ավելի ամուր և ավելի հեղինակավոր դիրքավորվելու վրա:

Իսկ ինչպե՞ս հանգուցալուծել ահա այդ իրավիճակը: Այստեղ է «ժամանակ»-ը տեսնում տնտեսական հեղափոխության բանալին, ազդակները հանրությանն ավելի արագ և արդյունավետ հասցնելու և ընկալելի դարձնելու բանալին:

«Այդ իմաստով, կառավարությունն ըստ էության պետք է գործի թերևս ավելի հասցեական և կոնկրետ, աշխատելով շատ հստակ խմբերի հետ, որոնց հետ հարաբերության առումով չկա մտածողության հարթությունների տարբերությունը: Այլ կերպ ասած, բանալիով պետք է փորձել բացել առանձին դռներ, հերթականությամբ, որովհետև ակնհայտ է, որ ի տարբերություն քաղաքական հեղափոխության, տնտեսական հեղափոխության դեպքում նույն բանալիով բոլոր դռները բացելը գործնականում հնարավոր չէ: Ըստ այդմ, ավելի արդյունավետ կլինի թերևս կոնկրետ միջակայքերի սահմանումը և թիրախավորված աշխատանքը այդ միջակայքում գտնվող դռները բացելու ուղղությամբ», - գրում է թերթը:

«Այդ իմաստով, կառավարությունն ըստ էության պետք է գործի թերևս ավելի հասցեական և կոնկրետ, աշխատելով շատ հստակ խմբերի հետ, որոնց հետ հարաբերության առումով չկա մտածողության հարթությունների տարբերությունը: Այլ կերպ ասած, բանալիով պետք է փորձել բացել առանձին դռներ, հերթականությամբ, որովհետև ակնհայտ է, որ ի տարբերություն քաղաքական հեղափոխության, տնտեսական հեղափոխության դեպքում նույն բանալիով բոլոր դռները բացելը գործնականում հնարավոր չէ: Ըստ այդմ, ավելի արդյունավետ կլինի թերևս կոնկրետ միջակայքերի սահմանումը և թիրախավորված աշխատանքը այդ միջակայքում գտնվող դռները բացելու ուղղությամբ», - գրում է թերթը:

200 հարցաքննված

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախաքննական մարմինը «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի մասով հարուցված քրեական գործով ահռելի մեծ թվով մարդկանց է հարցաքննել:

Մասնավորապես, թերթին հասած տեղեկությունների համաձայն` այս քրեական գործով հարցաքննվածների թիվը հասել է մոտ 200 հոգու, ընդ որում՝ ՔԿ հրավիրվածները հարցաքննվել են տարբեր կարգավիճակներով՝ ե՛ւ որպես վկա, ե՛ւ որպես կասկածյալ: Այսքանով ամեն ինչ չի ավարտվում. ըստ տեղեկությունների` հարցաքննվել են այն 48 ընկերությունների աշխատակիցները, ղեկավարները, որոնք իրականացրել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիրը:

Թերթը հիշեցնում է՝ Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ առերեւույթ չարաշահումներ են հայտնաբերվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի կատարման շրջանակներում, որի հետեւանքով պետությանը պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, կազմում է ավելի քան 23 միլիարդ դրամ:

«Այդ խայտառակ սարքերը երբեք չեն աշխատելու. թալանը շարունակվում է»

Հայաստանում կարկտահարության դեմ պայքարի խնդրին «Փաստ»-ի հետ զրույցում անդրադարձել է «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը: Նա առաջարկել է լուծման իր տարբերակները:

Թերթի զրուցակիցը համոզված է, որ Հայաստանում հակակարկտային ծառայության լավագույն լուծումը ցանցային համակարգն է:

«Ամենաանվտանգը և ապահովը ցանցային համակարգն է: Լոռիում արտադրվում են ցանցեր, ուղղակի գնային խնդիրներ կան, ինչից էլ կախված՝ դեռ հարց է՝ գյուղացին այն ձեռք կբերի՞, թե՞ ոչ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ ճիշտ վարկային քաղաքականություն կիրառելու դեպքում այդ խնդրին էլ կարելի է լուծում տալ:

«Ամենաանվտանգը և ապահովը ցանցային համակարգն է: Լոռիում արտադրվում են ցանցեր, ուղղակի գնային խնդիրներ կան, ինչից էլ կախված՝ դեռ հարց է՝ գյուղացին այն ձեռք կբերի՞, թե՞ ոչ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ ճիշտ վարկային քաղաքականություն կիրառելու դեպքում այդ խնդրին էլ կարելի է լուծում տալ:

«Օրինակ՝ անտոկոս վարկ ձևակերպել և երաշխավորել, որ նրանք այդ ցանցերը տեղադրեն: Իհարկե, կառավարությունը պետք է հաշվարկի նաև այն, թե գյուղացին դրանից շահույթ կունենա՞, թե՞ ոչ: Ըստ իս՝ ցանցային համակարգը 100 տոկոս էֆեկտ կտա: Գյուղատնտեսական վարկերը սուբսիդավորելու փոխարեն, կառավարությունն այդ գումարները պետք է ուղղի հակակարկտային ցանցային համակարգի ներդման վրա, ինչը գյուղացու համար ձեռնտու կլինի: Կարծում եմ՝ կարկուտից ապահովված լինելու համար գյուղացին կցանկանա տարեկան 1 հեկտարի համար 3000 դոլար վճարել»,-նշել է «Փաստ»-ի զրուցակիցը՝ հավելելով, որ միայն այս քայլերն ապահովելու դեպքում կարելի է խոսել ապահովագրական մեխանիզմների մասին:

Նա ընդգծել է, որ ցանցերի արտադրությունն ընդլայնելու պարագայում կլուծվի գնային քաղաքականության հարցը: Ասել է նաև, որ ի սկզբանե դեմ է եղել հակակարկտային կայանների ներդրմանը: Դրանց արդյունավետությունը շատ ցածր է և այժմ խնդիր են դարձել ԱԻՆ-ի համար:

«Ուղղակի մի պատուհաս են, որ գցել են ԱԻՆ-ի վրա: Այդ խայտառակ սարքերը Հայաստանում երբեք չեն աշխատելու, և սա խնդիր է, որը լուծման կարիք ունի: Նախ պետք է ուսումնասիրություն արվի, մեղավորները պետք է պատժվեն նրա համար, որ 15 տարի ժողովրդի գումարները մսխել են: Պետք է ուղղակի անցնենք այն ռացիոնալ համակարգերին, որոնք օգուտ կբերեն Հայաստանի գյուղատնտեսությանը: Կարող են օգտագործել նաև ավիացիոն համակարգերը, ըստ որի՝ ինքնաթիռը բարձրանում է և վերևից քիմիկատը նստեցնում կուտակված ամպի վրա: Պատկերացրեք, թե տարիներ շարունակ հակակարկտային կայանների վրա ինչ գումարներ են ծախսվել: Այդ գումարներով վաղուց 2 ինքնաթիռ գնած կլինեինք»,-եզրափակել է թերթի զրուցակիցը:

Միջադեպ հոգևորականի և ԱԱԾ աշխատակցի միջև

«Իրատես»-ը գրում է. «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 21-ին միջադեպ է տեղի ունեցել Մասիսում հոգևորականի և ԱԱԾ աշխատակցի միջև: Ոստիկանության Մասիսի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում` տեղի ունեցածի փաստով։

Այդ օրը ժամը` 14։00-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին է դիմել Մասիս քաղաքի բնակիչ, «Սուրբ Գևորգ» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աշոտ (Սամվել) քահանա Սաֆարյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը` 10։00-ի սահմաններում, Մասիս քաղաքի «Սուրբ Գևորգ» եկեղեցու բակում Մասիս քաղաքի 3-րդ փողոցի բնակիչ Էդվին Ղուկասյանը հարձակվել է իր վրա, քաշքշել, իր հասցեին հնչեցրել հայհոյանքներ, ապա մի քանի անգամ բռունցքով հարվածներ հասցրել իր գլխին և դեմքին։

Նույն աղբյուրի փոխանցմամբ` վերջինս եղել է ԱԱԾ աշխատակից: Թե ինչն է եղել միջադեպի հիմքում, դեռ հայտնի չէ, սակայն, ըստ շրջանառվող լուրերի, եղել են անձնական հարցեր»: