ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Այսօր ներկայացվել են նոր թղթադրամները
2018-11-20 13:12:27

Նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ կդրվի երեք՝ 10 հազար, 20 հազար և 50 հազար անվանական արժեքներով թղթադրամ:

Նոյեմբերի 25-ից արդեն շրջանառության մեջ կհայտնվեն նաև հազար, երկու հազար և հինգ հազար անվանական արժեքներով թղթադրամները:

Նոր սերնդի թղթադրամներն իրենց մեջ ներառում են այս պահին գործող լավագույն պաշտպանական հատկանիշները՝ թղթադրամի հումքի մեջ ներառված տեսանելի և անտեսանելի մանրաթելեր, պաշտպանական ներգիծ, պաշտպանական մանրագծեր, որոնք թղթադրամի սկանավորման կամ պատճենահանման դեպքում աղավաղում են պատկերը։ Ինչպես նաև, լուսածորող ներկով տպագրված հատվածներ, որոնք տեսանելի են միայն ուլտրամանուշակագույն լույսի ներքո։

Երրորդ սրնդի թղթադրամների վրա նոր պատկերներ են։ Հազար դրամ անվանակական արժեքով թղթադրամների վրա Պարույր Սևակի նկարն է, երկու հազարանոց թղթադրամի վրա` Տիգրան Պետրոսյանի, 5 հազարի վրա` Վիլյամ Սարոյանի, 10 հազարի` Կոմիտասի, 20 հազարի` ՀովհաննեսԱյվազովսկու, իսկ 50 հազար թղթադրամի վրա` Գրիգոր Լուսավորչի։

Հին թղթադրամները զուգահեռ կշարունակեն շրջանառության մեջ մնալ:

Նոր դրամները հատվել են Գերմանիայում: 2017 թվականի մայիսին ՀՀ Կենտրոնական բանկը մրցույթ էր հայտարաելկոմպոզիտայինթղթադրամներ տպելու վերաբերյալ, իսկ հուլիսին` էսքիզների մրցույթ։ Մրցույթի արդյունքներով,գերմանական Giesecke & Devrient ընկերությունն է թողարկել նոր հայկական թղթադրամները։

Տես նաև՝