ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչ ասել եմ` շարունակում է մնալ ուժի մեջ, պարզաբանումներ պահանջելու եմ. Նիկոլ Փաշինյան
2018-11-20 14:14:36

Հայաստանը պատրաստվում է սկզբունքորեն, հետևողականորեն «գործընկերության միջավայրում» պաշտպանել Հայաստանի ազգային շահերը. այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ծավալված բանավեճի մասին:

Հայաստանը կշարունակի կոնսենսուսի հասնելու ուղղությամբ աշխատել՝ ասել է նա, պատասխանելով հարցին, թե ի՞նչ կլինի, եթե դեկտեմբերի 6-ին Հայաստանը ՀԱՊԿ-ում կորցնի գլխավոր քարտուղարի պաշտոնը:

Վարչապետի պաշտոնակատարը նաև նշել է, որ ինքն արդեն բարձրաձայնել է խնդրի մասին, իր զրուցակիցը անձամբ Բելառուսի նախագահն է, որից այս պահին արձագանք չի ստացել: «Իսկ ես ինչ ասել եմ շարունակում է մնալ ուժի մեջ և որևիցե կասկած չկա, որ պարզաբանումներ կպահանջեմ տեղի ունեցածի և մի շարք այլ գործընթացների վերաբերյալ»,-ասել է նա:

0:00
0:00