Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Աղբահանական» կսմիթներ Երեւանի ավագանիում
2019-04-23 18:52:40

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Աղբահանության խնդիրն այսօր երեւանյան փողոցներից բարձրացավ քաղաքապետարանի 4- րդ հարկ։ Թեման կարմիր թելի պես անցնցում էր ավագանում նիստի ողջ ընթացքում, թեեւ հարցը օրակարգի վերջին՝ 16-րդ հարցն էր։ Քաղաքապետ Հայկ Մարությանը հորդորում էր սպասել մինչեւ դրա քննարկումը ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն առաջարկում էր այն ավելի շուտ քննարկելի, մինչեւ ավագանու անդամների հոգնելը:

Նիստը չդադարեցրեցին, բայց դրանից լարվածությունը չթուլացավ: Միքայել Մանրիկյանն առաջարկեց քվեարկության դնել առաջարկը, և այն մեծամասնության կողմից մերժվեց, ինչին ի պատասխան նաև հիշեցրեց, որ գործադիր մարմինը պարտավոր է տեղեկացնել բոլոր քայլերի մասին ավագանու բոլոր խմբակցությունների անդամներին և հեգնեց, ասելով, որ եթե չեն հիշում, ինքը կհիշեցնի, որ Երևանի կառավարման գերագույն մարմինն ավագանին է: Ասածին ի պատասխան` քաղաքապետը հակադարձեց`ասելով, որ ավագանու անդամը երևի ժամանակաշրջանն է փոքր-ինչ շփոթել:

Ժամանակ առ ժամանակ ավագանու անդամները հանդես էին գալիս ելույթներով, որն  օրակարգից դուրս  էր: Քաղաքապետն էլ ժամանակ առ ժամանակ  բոլորին հորդորում էր պահպանել կոռեկտություն ու հարցերը  հնչեցնել ըստ օրակարգիսակայն դա էլ անգամ չէր օգնում:

Կրքերը հատկապես լարվեցին ընդմիջումից հետո, երբ խոսք  գնաց այն մասին, որ մի շարք մանկապարտեզներ կան տարբեր համայնքներում, որոնցից մեծ տարածքներ տրամադրված են ԵԿՄ գրասենյակներ գործարկելու համար:

Այստեղ «Լույս»  խմբակցության  ավագանու անդամ Անի Խաչատրյանի նյարդերը տեղի տվեցին, ու նա հիշեցրեց երկրապահի դերն ու նշանակությունը:

Վերջապես հերթը հասավ Սանիթեքին, որը օրակարգի ամենավերջին հարցն  էրԲՀԿ խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը նշեց, որ այս օրերին  նա կապ է հաստատել «Սանիթեք» ընկերության տնօրենի հետ։ Նա նշել է, որ քաղաքապետարանն էլ  խախտում է   իրենց ստանձնած  պարտավորությունները ու նրանք պատրաստվում են դիմել արբիտրաժային դատարան:

Հռիփսիմե Առաքելյանը քաղաքապետին հորդորեց հրապարակել Սանիթեքի ու քաղաքապետարանի միջև ընթացած նամակագրությունը: Ի դեպ Սանիթեքը ասել է նաև, որ աղմկահարույց փաստարկներ կներկայացնի  քաղաքային իշխանության թերացման մասին:

Արդեն լրագրողների հետ զրույցում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով աղբահանության խնդրին, ասաց՝ գոհ չէ «Սանիտեք» ընկերության աշխատանքից, բայց տուգանումից հետո սկսել են մի փոքր լավ աշխատել:

0:00
0:00