ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայկ Մարությանն այցելել է Մեծ Եղեռնը վերապրած տարեցներին
2019-04-24 15:29:05

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ քաղաքապետ Հայկ Մարությանը Ծիծեռնակաբերդից հետո այցելել է Մեծ Եղեռնը վերապրած երկու քաղաքացիների:

«Ծիծեռնակաբերդից հետո քաղաքապետ Մարությանը այցելեց Մեծ Եղեռնը վերապրած երկու երևանցիներին։ Նկարում 108-ամյա Անդրանիկ Մաթևոսյանն է, որը Ղարսից գաղթել է 3 տարեկանում։ 

Անդրանիկ պապը 77 թոռ ու ծոռ ունի՝ տարբեր մասնագիտությունների, զբաղմունքների տեր մարդիկ, երեխաներ, որոնք տարբեր երազանքներ ունեն։ Պատկերացրեք, թե ցեղասպանությունը վերապրած մեկ մարդն ի՜նչ սերունդ է տվել, և ի՜նչ սերունդ կարող էին թողել Եղեռնի նահատակները»,- ասել է քաղաքապետը։