Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՊՎԾ պաշտոնյայի խափանման միջոցը կփոխվի
2019-04-24 17:03:05

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունըՍամվել Ադյանը ազատ կարձակվի վաղը, քանի որ նրա նկատմամբ նախաքննության սկզբում ընտրված երկամսյա կալանքի ժամկետը լրանում է ապրիլի 25-ին:

 

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, որի լիազորությունները ժամանակավոր կասեցվել են, այսօր այցելել է  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, բայց քրեական գործին վերաբերող հարցերին  չի պատասխանել, չի արձագագանքել նաև Սամվել Ադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի փոփոխությանը: Մամուլը, հիշեցնենք, տեղեկություն էր շրջանառում, որ Սանասարայանի դեմ ցուցմունք տվել է հենց Սամվել Ադյանը:

 

Լրագրողների հարցին, թե նոր Հայաստանում  հնարավոր է շարունակել «գործ կարելու» ավանդույթը, Սանասարյանը պատասխանել է, որ բոլոր երկրներում էլ կարող է նման բան պատահել:

 

Մինչդեռ գլխավոր դատախազն այդ ավանդույթը շարունակելն անհնար է համարել:  Ընդհանրապես մոռացեք այդ արտահայտությունը՝ ասել է Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի դեմ «գործ կարելու» վերաբերյալ հարցին և վստահեցրել, որ  մեղադրանք առաջադրելու համար փաստերը բավարար էին:

 

Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՊՎԾ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու և օգտագործելու դեպքերի առթիվ: Քրեական գործն առնչվում է  առողջապահության ոլորտում  գնումների գործընթացին: