Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Փարիզի քաղաքապետն ընդունելություն է կազմակերպել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
2019-04-24 17:52:44

Մառլենա Հովսեփյան
«Ռադիոլուր»

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն այսօր կազմակերպել է ընդունելություն եւ հյուրընկալել Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներինֆրանսիացի պաշտոնյաների։

Իր ելույթում Անն Իդալգոն նշել է, որ Մեծ եղեռնի տարելիցը Ֆրանսիայում նշվում է ինչպես պաշտոնական, այնպես էլ ազգային մակարդակով:

«Այսօր մենք բոլորս համախմբված ենք Հայոց ցեղասպանության ճանաչման և այն մերժողներին դատապարտելու գաղափարի շուրջ»,- նշել է Փարիզի քաղաքապետը:

Անն Իդալգոն նաև ընդգծել է ֆրանսահայ համայնքի մեծ դերն ու նշանակությունը Ֆրանսիայի կյանքում:

Հանդիպմանը ելույթ են ունեցել նաև Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանն ու Արա Թորանյանը:

Ընդունելությանը ներկա է գտնվել ու ելույթով հանդես եկել Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

Փարիզի քաղաքապետի կազմակերպած ընդունելությունից հետո Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ եկեղեցում մատուցվելու է Սուրբ պատարագ՝ ի հիշատակ Մեծ եղեռնի զոհերի:

Այնուհետև տեղական ժամանակով 18-ին Ֆրանսիայի մայրաքաղաքի «Երևան» պուրակից, որտեղ գտնվում է Կոմիտասի հուշարձանը, Ֆրանսիայի գլխավոր պողոտայով՝ Շանզ Էլիզեով տեղի կունենա քայլերթ դեպի Թուրքիայի դեսպանատուն:

Տեսանյութը և լուսանկարները տրամադրել է Լիանա Մարգարյանը