Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կանադայի կառավարությունը հարգանքի տուրք է մատուցում այս ողբերգության զոհերին. Թրյուդո
2019-04-24 18:48:59

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ:

«Այսօր մենք միանում ենք Կանադայի և ողջ աշխարհի հայկական համայնքներին՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ մարդկության պատմության մութ էջերից մեկը, որը երբեք չպետք է մոռացվի:

Չնայած ավելի քան մեկ դար է անցել, սակայն իրենց կյանքն անարդարացիորեն կորցրած և տառապանքներ կրած մարդկանց հիշատակը մեզ հիշեցնում է, որ երբեք չպետք է ատելությանը կամ բռնությանը պատասխանենք անտարբերությամբ:

Մինչ մենք հարգանքի տուրք ենք մատուցում հայ ժողովրդի տոկունությանը և ոգուն, մենք նաև ակնկալում ենք այնպիսի ապագա, որը կառուցված կլինի խաղաղության և փոխադարձ հարգանքի վրա: Կանադայի կառավարությունը հարգանքի տուրք է մատուցում այս ողբերգության զոհերին և վերահաստատում է իր հանձնառությունը՝ ձգտելու այնպիսի աշխարհի, որտեղ ոչ ոք, անկախ հավատից կամ ազգային պատկանելությունից, չի վախենա խտրականությունից կամ հալածանքից իր ով լինելու պատճառով»,- նշված է հաղորդագրության մեջ: