Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԱՄՆ Կոլորադո նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը
2019-04-24 22:28:03

ԱՄՆ Կոլորադո նահանգի ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել։

Ընդունված բանաձեւում ասված է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է հայ քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացմանը տարբեր վայրերում, այդ թվում նաեւ Նախիջեւանում։

Առանձին կետով Կոլորադո նահանգի Ներկաացուցիչների պալատը ճանաչել է Արցախի հանրապետության անկախությունը։

Բանաձևում նշված է նաեւ, որ մինչ այժմ Հայաստանն ու Արցախը շարունակում են մնալ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից պարտադրված շրջափակման մեջ, ինչը ոտնահարում է  հայկական երկու պետություններում ապրող քաղաքացիների իրավունքները։