ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վարչապետ Փաշինյանը աշխարհի ուշադրությունն է հրավիրել Էրդողանի «ատելության քարոզի» վրա
2019-04-24 23:39:12

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխարհի ուշադրությունն է հրավիրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «ատելության քարոզի» վրա:

Փաշինյանը Twitter- ի իր միկրոբլոգում անդրադարձել է Էրդողանի  «հայկական հրոսակախմբերի» մասին հայտարարություններին:

«Հայոց ցեղասպանության զոհերին, Օսմանյան կայսրության ողջ հայ ազգաբնակչությանը «հայկական հրոսակախումբ» անվանելը, 1.5 միլիոն մարդ սպանելն ու դա որպես «ամենախելամիտ գործողություն» արդարացնելը ոչ միայն նոր բարձունք է ժխտողականության մեջ, այլև մի ամբողջ ժողովրդի բնաջնջման արդարացում», ասել է Նիկոլ Փաշինյանը:

 


«Ի վերջո, ապրիլի 24-ին այս հայտարարությունն անելը մեծագույն վիրավորանք է հայ ժողովրդի և ողջ մարդկության նկատմամբ, ծայրահեղ «ատելության քարոզի» անձամբ Էրդողանի կողմից։ Աշխարհից պահանջւմ եմ արձագանքել»,- հավելել է Փաշինյանը։

Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել էր, որ «հայերի տեղահանությունը ամենաողջամիտ որոշումն էր»: Այս մասին գրառում էր հրապարակվել Թուրքիայի նախագահականի թվիթերյան միկրոբլոգում:

«Անատոլիայի մուսուլմաններին, նույնիսկ կանանց, երեխաներին ու ծերերին կոտորող հայկական հրոսակախմբերի ու նրանց աջակիցներիի տեղահանությունը ամենաողջամիտ որոշումն էր, որ կարելի էր կայացնել այդ ժամանակահատվածում», - հայտարարել է Էրդողանը: