ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
L.E.V.O.N-ի առաջին փորձը` Եվրատեսիլի բեմում
2018-11-20 17:15:49

Այսօր կայացել է «Մանկական Եվրատեսիլ 2018» երգի մրցույթի Հայաստանի ներկայացուցիչ L.E.V.O.N-ի առաջին փորձը Մինսկում։ Մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 25-ին և կցուցադրվի Առաջինի ուղիղ եթերում։

 Մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 25-ին և կցուցադրվի Առաջինի ուղիղ եթերում։

Ի դեպ, ըստ  Wiwibloggs կայքի Հայաստանի մասնակիցը ֆավորտն է:

Նախորդ տարիներին երկրները չէին կարող քվեարկել իրենց մասնակիցների օգտին, իսկ քվեարկությունը անցկացվում էր sms հաղորդագրությունների միջոցով: Այժմ հայ հեռուստադիտողն ունի հնարավորություն քվեարկելու մեր մասնակցի օգտին, իսկ քվեարկությունն իրականացվելու է առցանց տարբերակով;

Նոյեմբերի 23-ից հնարավոր կլինի քվեարկել՝ այցելելով մրցույթի պաշտոնական կայք՝ jesc.tv: Յուրաքանչյուր IP հասցեից կարելի է քվեարկել միայն մեկ անգամ, 3-5 մասնակցի օգտին։ Քվեարկությունը հասանելի կլինի մինչև Եվրատեսիլյան համերգը և կվերաբացվի մասնակիցների ելույթներից անմիջապես հետո՝ 15 րոպեով: