Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՊՎԾ պետի տեղակալը չի պատասխանել «ինչպես է դարձել միլիոնատեր» հարցին
2019-04-25 17:27:30

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

 

Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Արգիշտի Քարամյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ կնշանակվի Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնում:


«Բոլորիդ քաջ հայտնի է, որ ՊՎԾ-ն վարչապետին առընթեր մարմին է, հետևաբար ինչպես վարչապետը որոշի, այդպես էլ կանենք»,-հայտարարել է Քարամյանը:
 

Դիտարկմանը, թե, ըստ օրենսդրության, այս դեպքում ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար կարող է նշանակվել ավելի բարձր տարիք ունեցող տեղակալը, Քարամյանն ասել է, որ տեղյակ է օրենքի այդ դրույթին, սակայն եթե կա առաջարկ, օրենքն այդ պարագայում չի գործում:


Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Արգիշտի Քյարամյանը համառորեն չի ցանկանում նշել, թե 28 տարեկանում ինչպես է կարողացել կուտակել 32 միլիոն դրամ և 46 հազար դոլար:

 

Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում լրագրողները փորձել են նրանից ստանալ այս հարցի պատասխանը, ինչին հետեւել է այս պատասխանը.

 

«Ես կարծում եմ, որ էթիկայի տեսանկյունից ճիշտ չէ քննարկել որևէ մեկի ունեցվածքը»: