Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԿԲ-ն չի պատրաստվում 5000 դրամանոց թղթադրամի մեջ փոփոխություն կատարել
2019-04-25 18:48:18

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 5000 դրամանոց նոր թղթադրամի դարձերեսին պատկերվածը ոչ թե հայկական եկեղեցի է, այլ մահմեդական դամբարան։

 «Ցավում եմ հայրենակիցնե՛ր, որ մեր անգիտության ու նաեւ անհոգ փնթիության հետեւանքով մեր նորատիպ 5000-անոցներով մահմեդական խանի դամբարանն ենք գովազդում»,-ասված էր գրառման մեջ

Կենտրոնական  բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ  ՀՀ կենտրոնական բանկը երրորդ սերնդի թղթադրամները դեռևս շրջանառության մեջ դնելուց առաջ իր պաշտոնական կայքում հրապարակել է դրանց հիմնական նկարագրությունը՝ թղթադրամների չափի, հիմնական գունային գամմայի, դիմերեսի և դարձերեսի պատկերների մասին տեղեկատվություն։

Կոնկրետ 5 հազար դրամանոց թղթադրամի  դիմերեսին  պատկերված է Վիլյամ Սարոյանի դիմանկարը, որի ֆոնին հատվածներ են հեղինակի «Նռնենիները» պատմվածքի նկարազարդումներից:

Դարձերեսին Սարոյանի արձանն է Երևանումֆոնին իր նախնիների ծննդավայր Բաղեշի՝ 20-րդ դարի համայնապատկերըՀուշարձանագետ Սամվել Կարապետյանը  ասում է՝ Կենտրոնական բանակը վերաբերմունք է ցուցաբերել:

«Ռադիոլուր»- ի հետ զրույցում ԿԲ ներկայացուցիչը շեշտեց, որ 5 հազար դրամանոց թղթադրամի վրա ԿԲ-ն չի էլ փորձել եկեղեցի պատկերել, այլ ներկայացրել է Բաղեշ քաղաքի 20-րդ դարասկզբի հայտնի համայնապատկերներից մեկը

Հարություն Բերբերյանը նշում է, նաև որ նոր թղթադրամների դիմերեսների և դարձերեսների մասին ինֆորմացիան նախապես տեղադրված է եղել ԿԲ պաշտոնական կայքում, Սամվել Կարապետյանը, սակայն, նշում է, որ ինքը համապատասխան հանձնաժողովում ընդգրկված չի եկել

Կենտրոնական բանկը չի պատրաստվում թղթադրամի նկարազարդումների մեջ փոփոխություն կատարել կամ դրանք շրջանառությունից հանել։

0:00
0:00