ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արտահանումը գերազանցել է ներմուծմանը
2018-11-20 18:15:14

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Ազգային վիճակագրական կոմիտեն ամփոփել է այս տարվա առաջին տասը ամիսների նախնական տվյալները: Արտահանումը գերազանցել է ներմուծմանը: Փոքր երկրների համար կարևոր է արտահանման վրա տնտեսություն  կառուցելը:

Այս տարվա առաջին 10 ամիսների արդյունքներով (հունվար-հոկտեմբեր) տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6 տոկոս: Մեկ տարվա կտրվածքով՝ (2018 թվականի հոկտեմբեր ամսին 2017 թվականի հոկտեմբերի նկատմամբ)` 3 տոկոս:

Աճի ապահովման այսպես ասենք ավանդույթը տարիներ շարունակ չի փոխվում՝ առյուծի բաժինը ծառայությունների ոլորտինն է
 (18.5 տոկոս), երկրորդ տեղում առևտրի շրջանառության  (9.6 տոկոս), ապա  շինարարության ( 6.5 տոկոսև արդյունաբերության ( 4.5 տոկոս)  ոլորտներն են:

Գյուղատնտեսության ոլորտում ցուցանիշերը բացասական են թե տասը ամսվա (
8.1 տոկոս)  և թե տարեկան (22,1  տոկոս) կտրվածքով:   Այս ցուցանիշերը մտահոգում են վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանին:

«Այստեղ կա ինչպես վիճակագրության որոշակի համապատասխանեցում, այնպես էլ  որոշակի ուղղություններով իրոք խնդիրներ կան: Օրինակ, նայենք սեպտեմբերի տվյալները, կաթի արտադրությունն ու մթերման գինը որոշակիորեն նվազել է»:

Արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի (հունվար-հոկտեմբեր) համեմատությամբ աճել է 20.7 տոկոսով:

Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 11.4 տոկոս, այդ թվում՝ արտահանումը ( 12.1տոկոս)  գերազանցում է ներմուծմանը` (11 տոկոս): Հիմնականում ավելացել է ծխախոտի ու թեթև արդյունաբերության արտահանումը:

«Տրանսֆորմացիոն զարգացումների այն ուղղությունը, որը հանքարդյունաբերության բացասական ոլորտի միտումները կոմպենսացումն է, տեքստիլն ու վերամշակող արդյունաբերությունն է»:

Շինարարությունում այս տարվա առաջին տասը ամիսներին աճ է  գրանցվել: Եվ սա այն դեպքում, երբ Ամուլսարի շինարարությունը կասեցված է: Ցուցանիշերը, ըստ Մանուկյանի, հետևյալն են նշանակում. 

«Կարևոր է հատկապես այն պարագայում, երբ Ամուլսարի շինարարությունն այժմ չկա: Առանց այս և մյուս մեգապրյոկետների, շինարարությունում աճ կա: Սա նշանակում է, որ ՓՄՁ-ի արտադրական հնարավորությունների ընդլայնմամբ»:

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները փաստում են՝ աստիճանաբար Հայաստանի տնտեսությունը փորձում է փոխել իր կառուցվածքը:

Խնդրին այսօր լրագրողների հանդիպմանը նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ: Խաղադրույքային տնտեսությունից անցնում ենք արդյունաբերական տնտեսությանը՝ ասաց:  Հիշեցրեց հանքարդյունաբերական ձեռնարկությունների վտանգների մասին:


Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ «Մեր նման երկրների համար առաջնային հատվածը արտահանելի հատվածն է»:

Զրուցակիցս այդուհանդերձ որոշ մտահոգություններ ունի՝ մասնավորապես հանքարդյունաբերության ոլորտի հետ, այդ թվում Ամուլսարի շուրջ ստեղծված աղմուկի պատճառով:

0:00
0:00