Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Այս տարի նախորդ տարվա համեմատ 50 141-ով գրանցվել է աշխատատեղերի աճ
2019-04-26 10:22:23

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է հեղափոխությունից հետո ստվերից դուրս եկած կամ ստեղծված ավելի քան 50 հազար աշխատատեղերի մասին։

Նա ներկայացրել է կոնկրետ թվեր: Օրինակ, մեծածախ եւ մանրածախ առեւտրի, մեքենաների եւ մոտոցիկլների նորոգմամբ զբաղվող ընկերություններում 2019-ի հունվարին 2018-ի համեմատությամբ 16 հազար 427 աշխատատեղի աճ կա, մշակող արդյունաբերությունում՝ 9500 աշխատատեղի աճ, հանրային սննդի կազմակերպման ոլորտում՝ 8334 տեղի աճ, սպասարկման այլ ծառայություններում՝ 5774 տեղի աճ, տեղեկատվության ոլորտում՝ 2600 տեղի աճ:

2019 թվականի հունվարին ՀՀ-ում արձանագրվել է 562 043 աշխատատեղ, 2018 թվականին՝ 511 902։ 2019 թվականի հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատ, գրանցվել է աշխատատեղերի աճ 50 141-ով։

Վարչապետն ասել է, որ որեւէ մեկը չպետք է կասկածի տակ առներ այդ թիվը, որովհետեւ ոչ թե կառավարությունն է գնացել հայտնաբերել այդ թիվը, այլ ընկերություններն իրենք են հայտարարագրվել: Եթե անհրաժեշտություն լինի, կարող են նաեւ ըստ ընկերությունների ներկայացնել աշխատատեղերը:

Նա սա համարում է ընկերություններում գիտակցության բարձրացման կամ իրավիճակի նկատմամբ վերաբերմունքի արդյունք։ «Իրենք իրենց արած հեղափոխությանը տեր են կանգնում։ Բոլոր այն գործարարներին, ձեռներեցներին, ովքեր այսպիսի արձագանք են տալիս մեր իրականությանը, ուզում եմ շնորհակալություն հայտնել»,- նշել է վարչապետը։