ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Պուտինն ու Ալիեւը քննարկել են ԼՂ հարցը
2019-04-26 16:00:23

Պեկինում՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համաժողովի շրջանակներում, կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այս մասին հաղորդում են ռուսական զլմները:

«ՌԴ և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ քննարկվել է ԼՂ հարցը: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն, իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ջանք չի խնայելու հակամարտության կարգավորման հարցում»,- հաղորդվում է հանդիպման մասին:

Նշվում է, որ Իլհամ Ալիևն, իր հերթին, բարձր է գնահատել ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության՝ իբրև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրի ջանքերը: